18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Գնա իրան ասա, ինքն ամենավերջի մարդն ա…»

Երբ ձեր ընկերներից մեկը բարկանա մյուսի ետևից ու ձեզ ասի «գնա իրան ասա, ինքն ամենավերջի մարդն ա…», դուք գնացեք ու մյուս ընկերոջն ասեք, գիտե՞ս մեր ընկերը քո մասին այնքան լավ բաներ ասեց, որ ես նույսնիկ զարմացած եմ: Հիմա կասեք, սա ստախոսությու՞ն է: Սա, խաղարարաություն է, սովորեցնում է Պողոս անունով մի քահանա: Որովհետ մեր Տերն ասեց, […]

Նախագահը ներկա էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում […]

Հայ ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին երիտասարդական աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Սեպտեմբերի 3-ին և 4-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Ցավոք, Հայաստանի հավաքականից ոչ մեկին մեդալ նվաճել չհաջողվեց: Հայաստանն այս առաջնությունում բավարարվեց երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Չավուշօղլուն խոսել է ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Գերմանիայի կառավարության դիրքորոշման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ արված հայտարարություններին, մասնավորապես` կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտի հայտարարությանը: Սեպտեմբերի 2-ին Բեռլինում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Զայբերտը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում հետ քայլ անել Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Վերջինս հայտարարության մեջ ասել է նաև, որ Բունդեսթագի որոշումը […]

Գարեգին Բ-ն մեկնել է Արցախ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ Արցախում առաջիկա օրերին կանցկացվի Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը։

Նրանց սպանություն, զոհ, արյան հոտ է պետք

Ես միշտ չեմ հասկացել ցլամարտերը երկրպագողներին, փողոցով կատաղած ցլերի առջևից վազողներին, առավել ևս գլադիատորական և դաժանությամբ հագեցած մարտերը, գլխատման, ինկվիզիցիայի խարույկին հրկիզման տեսարանները նայողներին, դրանցով հրճվողներին, այդ ամենն արդարացնողներին: Գուցե այդ դաժանությունները նայելը մարդկային էակին բնորո՞շ է… Հազարամյակներ են անցել, բայց կարծես մարդկային էությունը գրեթե չի փոխվել, մնացել է իր հեռավոր նախնիների մակարդակին: Իրենց ամբոխային […]

Վստահ ենք մեր ուժերի վրա. Լյովա Խաչատրյան

«Ակտիվորեն մասնակցում ենք ՏԻՊ ընտրություններին: Մոտ 90 համայնքում թեկնածու ենք առաջադրել: Չենք ուզում նախապես գնահատականներ տալ, ասել, թե ճնշումները թեկնածուների վրա ինչ ազդեցություններ են ունենում: Դրանց մասին հետո կասենք: Բայց Մասիսում ու Ճանբարակում միջադեպեր եղել են, ինչպես հայտնի է», – այսօր լրագրողների հետ հանդիպման   ընթացքում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Վերջինս շեշտեց՝ առաջիկա […]

ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը   չի կարծում, որ մինչև տարեվերջ ԼՂ հիմնահարցի շուրջ լուրջ առաջընթաց կլինի։ Այս մասին նա նշել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը կշարունակի իր ոչ կառուցողական մոտեցումները և մինչև տարեվերջ ինչ-որ չափով զինադադարի խախտումները կարող են շատանալ և դա թույլ կտա ենթադրել, որ հարցի լուծման […]

Հրաչյան մնում է չմոռացվող ընկեր.Գալուստ Սահակյանը ցավակցել է

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է. «Հրաչյա Թամրազյանը մտավորականի եւ մարդու այն տեսակն […]

Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին  տեղեկացնում է Աշոտ Պետրոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ՊՊԾ գնդում եղած ժամանակ հրազենային վիրավորում էին ստացել և ենթարկվել վիրահատության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի