10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեղադրյալը դիմել է փախուստի. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Բադալյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ երկու ծառայողների ուղեկցությամբ դատարան տեղափոխվելու ընթացքում դիմել է փախուստի։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով Ա.Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝  նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։ Կարեն Միրզոյանը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ներկայացուցիչների այցը Արցախ և բարձր գնահատել կազմակերպության հետևողական գործունեությունը՝ ուղղված եվրոպական հանրության իրազեկվածության բարձրացմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ համագործակցության […]

Ադրբեջանցի մրցավարները որակազրկվել են

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) ցմահ որակազրել է Ադրբեջանը ներկայացնող մրցավարներ Շերզոդ Հասանովին եւ Արխիպ Մոլոտյագինին: Վերջիններս ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով մարզիկների նկատմամբ   դրսևորել են ոչ արհեստավարժ ու սուբյեկտիվ մոտեցում: Անցած տարի Իսրայելում տեղի ունեցած «Ֆյուչերս» դասի մրցաշարում ադրբեջանցի մրցավարները բազմիցս օգտագործել են հետեւյալ մեխանիզմը. հանդիպման ընթացքում մրցավարները դիտավորյալ ուշ են փոխել հաշիվը livescoring-ի համակարգում, […]

Մոլորակի 7 ամենահմայիչ կանայք․ ովքեր են նրանք /ֆոտո/

Ամեն տարի բրիտանական GQ հանդեսն ընտրում է մոլորակի 7 ամենագրավիչ ու սեքսուալ կանանց։ Նրանք բոլորը, բնականաբար հայտնի դեմքեր են՝ երգչուհիներ, դերասանուհիներ, մոդելներ։ Ահա թե 2016-ին ովքեր են ճանաչվել մոլորակի ամենա-ամենաները։ 1, Հաննա Դեւիս 26-ամյա ամերիկուհի մոդել, ով այս տարի ամուսնացավ 41-ամյա բեյսբոլիստի հետ։ 2․ Ալեսսանդրա Ամբրոսիո 35-ամյա մանեկենուհին առաջին տարին չէ, որ ընդգրկվում է ամենագրավիչ կանանց […]

Շոկ. երիտասարդները տներ եւ մեքենաներ են այրել /վիդեո/

Շոկային միջադեպ է տեղի ունեցել Կոստրոմայի շրջանում՝ երիտասարդները տներ ու ավտոմեքենաներ են այրել միայն նրա համար, որպեսզի գեղեցիկ սելֆի անեն։ Միայն հրաշքով է, որ հրդեհների արդյունքում զոհեր չկան։ Մանրամասները՝ տեսանյութում

Ջենթլմենական քայլ՝ և իշխանության, և ընդդիմության կողմից (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են Աժ հերթական նստաշրջանի մեկնարկին, խմբակցության աշխատանքներին, ներքաղաքական ու ներկուսակցական հարցերին: «2 օր առաջ լուրջ, պատմական իրադարձություն տեղի ունեցավ ընդդիմության և իշխանության միջև, վերաստորագրվեց […]

Սեպտեմբերի 16-ին, 18-ին և 21-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում դադարեցվելու է երթևեկությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ին՝ ժ. 1330-1500 – Աճառյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Հերացու, Կորյունի փողոցներ, Մեսրոպ Մաշտոցի պողոտա՝ Կորյունի փողոցից մինչև Ֆրանսիայի հրապարակն ընկած ճանապարհահատվածը, Մարշալ Բաղրամյանի պողոտա՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մոսկովյան փողոցներն ընկած […]

Ավազակային հարձակում Արմավիրում՝ դիմակներ ու կպչուն ժապավեն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հովտամեջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու […]

Սատանայի եւ 666-ի մասին

Շարականներից մեկը պատմում է այն մասին, թե ինչպես հրեաների ետևից ընթացող փարավոնն իր զորքով հանդերձ ընկղմվեց Կարմիր ծովի ջրերը: Շատ գեղեցիկ համեմատություն կա այստեղ, իսրայելցիների ջրով անցնելը խորհրդանշում է քրիստոնյաների մկրտությունը, փարավոնը խորհրդանշում է սատանային, իսկ փարավոնի և նրա զորքի ընկղմվելը` սատանայի ու նրա զորքի պարտությունը: Այժմ խոսենք սատանայի և հակաքրիստոսի ու չարի վերջնական պարտության […]

Եվրոպայի լիգան կանցկացվի առանց Մխիթարյանի

Սեպտեմբերին 15-ին կմեկնարկի Եվրոպայի լիգայի 2016-2017 մրցաշարը: Այսօր կկայանան խմբային փուլի 24 հանդիպումներ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հանդիպում կանցկացնի հոլանդական «Ֆեյենորդի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել մանչեսթերցիների հայտացուցակից: Բացի այդ, Ժոզե Մոուրինյուն հանգստանալու հնարավորություն է տվել ավագ Ուեյն Ռունիին: Եվրոպայի լիգա, խմբային փուլ, առաջին տուր A խումբ «Մանչեսթեր Յունայթեդ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի