17 ամյա Շահեն Հարությունյանը հացադուլ է անում

«Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը քաղբանտարկյալներին ազատության պահանջով հացադուլ է սկսել: Այս մասին նա գրառել է ֆեյսբուքում. «ՀԱՑԱԴՈՒԼ!!! Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»։ Հիշեցնենք, Շահեն Հարությունյանը դատապարտվել էր 4 տարվա պայմանական ազատազրկման: