Լիբիայում կրակել են մարզչի վրա
Եգիպտացի մարզիչ Հոսամ Ալ Բադրին, ով ներկայումս գլխավորում է լիբիական ՛՛Ալ Ահլի՛՛ ակումբը, հարձակման է ենթարկվել: 3 տղամարդ ավտոմեքենայի մեջից կրակ են բացել մարզչի տան ուղղությամբ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ալ Բադրիի ակումբը ոչ ոքի է խաղացել: Նշենք, որ մարզիչը չի տուժել, բայց վրդովված է տեղի ունեցածից:










































