Հայ շախմատիստները զիջեցին ադրբեջանցիներին

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի տղամարդկանց հավաքականների սկզբունքային մրցախաղն էր: Ցավոք, հայ շախմատիստներն անհաջող խաղացին և 1,5-2,5 հաշվով զիջեցին մրցակցին՝ կրելով օլիմպիադայում առաջին պարտությունը: Իսկ մրցախաղը հաջող էր սկսվել Հայաստանի հավաքականի համար: Առաջինն իր մրցախաղն ավարտած Հրանտ Մելքումյանը հաղթական միավոր պարգևեց իր թիմին՝ սպիտակներով 41-րդ քայլին պարտության […]