25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Արաս Օզբիլիսը զիջում է

Ինչպես հայտնի է, կայացել են Ազգերի լիգայի գավաթի անդրանիկ խաղարկության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված հանդիպումները։ Տեղի է ունեցել 46 խաղ։ Հայաստանի հավաքականը Երևանում 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ Սկոպյեյում 0-2 հաշվով զիջել մակեդոնացիներին։ Ուշադրության են արժանի վիճակագրական մի քանի տվյալներ։ Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի ընտրանիների հետ […]

Հետաքրքիր բացահայտումներ կլինեն. բաց նամակ Վանեցյանին

Հարգարժան պարոն Վանեցյան, Այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում: Անկախ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ վստահությունից՝ ստիպված ենք արձանագրել, որ փաստացի, պաշտոնապես հաստատվեց մեր մտահոգություններն ու մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ շարունակվում է ՀՖՖ գործադիր կոմիտեն իշխանության յուրայիններով համալրելու նախորդների արատավոր պրակտիկան: […]

Դատապարտվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեղավոր է ճանաչվել Իսպանիայի հարկային օրենսգիրքը խախտելու մեջ: Բրազիլացին 4 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել և տուգանվել է: Մարսելոն 753 հազար եվրո կվճարի, որպես տուգանք: «Ռեալի» պաշտպանը մեղադրվում էր 2011, 2012 և 2013 թվականնեին հարկերի իրական չափը թաքցնելու մեջ:

Փոխնախարարի ոչ ադեկվատ պահվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության […]

Նազիկ Ավդալյանը ավագանու ընտրություններին կլինի ԲՀԿ ցուցակում

Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, հայ անվանի մարզուհի Նազիկ Ավդալյանը։ Ավդալյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ […]

Ռոնալդուն սկսել է սնանկացնել իտալացի երկրպագուներին

Իտալական «Կյևո» ակումբը 50 տոկոսով բարձրացրել է «Յուվենտուս»-ի դեմ տնային խաղի տոմսերի արժեքը՝ Կրիշտիանու Ռոնալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխվելուց հետո, հաղորդում է sportmediaset.it-ը։   Պարբերականի տվյալներով՝ առաջին շարքի կենտրոնական նստարանների համար տոսմերը նախկին 100-ի փոխարեն 150 եվրոյով են վաճառվում։ «Մարկանտոնիո Բենտեգոդի» ակումբի մարզադաշտի վերևի նստարանների համար տոմսերն արժեն 60 եվրո՝ նախկին 40-ի փոխարեն, իսկ անկյունային տեղերի […]

Երկրպագուները փչացրել են Մեսսիի հանգիստը՝ լողափին

Ֆուտբոլային երկրպագուները խանգարել են «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականների հարձակվող Լիոնել Մեսսիին հանգստանալ իսպանական Ֆորմենտերա կղզու վրա։ «Ճաշում էինք կղզու վրա, պարզվեց, որ Մեսսիի հետ միաժամանակ։ Նա ծպտված էր, իսկ հետո ժողովուրդը նրան ճանաչեց։ Այ, թե ինչ եղավ հետո..»,– պատմել է ռուս զբոսաշրջիկներից մեկը, ով ականատես է եղել այդ ամենին և հրապարակել է տեսանյութը, որտեղ երևում […]

Կրիշտիանու Ռոնալդուն հյուրանոցում մոտ 20 հազար եվրո թեյավճար է թողել

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նախքան «Յուվենտուսի» հետ պայմանագիր ստորագրելը կանգ էր առել Հունաստանում, «Կոստա–Նավարինո» հյուրանոցում, որտեղ թուրինյան ակումբի հետ բանակցություններ էր վարում։ Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը՝ Կրիշտիանուն այնքան տպավորված է եղել հունական հանգստավայրի ծառայությունների մատուցմամբ, որ հյուրանոցի աշխատակիցներին հսկայական թեյավճար է թողել՝ 19600 եվրո։ «Յուվենտուսի» ներկայացուցիչը խնդրել է հյուրանոցի ղեկավարությանը հավասարաչափ բաժանել այդ […]

Ռոնալդուն խզում է կապերն Իսպանիայի հետ

Թուրինյան «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կվաճառի Մադրիդի տունը՝ Իսպանիայի հետ «կապերը խզելու» համար։ Այս մասին հաղորդում է պորտուգալական El Correio do Manha պարբերականը։ Պորտուգալացին ցանկանում է վաճառել իր ունեցվածքը երկրի հարկային ծառայությունների հետ լարվածության պատճառով։ Նա 22 ավտոմեքենա ունի, որոնք Պորտուգալիայի իր տուն կտեղափոխի։ Հուլիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոնալդուն պայմանական պատժաժամկետի է դատապարտվել […]

Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը. «Փյունիկ» ՖԱ

«Փյունիկ» ՖԱ-ն հայտարարություն է տարածել՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջդրվելու թեկնածության հետ կապված: ««Փյունիկ»-ի ղեկավարությունը մեծ ոգևորությամբ է ընդունել լուրը, ըստ որի Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը և պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի և Արթուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի