30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Ո՞ւմից է նեղացել լեգենդար ֆուտբոլիստը /վիդեո/

՛՛1998 թվականից հետո ՛՛Արարատ՛՛-ում նոր մարդիկ են եկել, որոնք թիմի համար ոչ մի բան չեն անում: ՛՛Արարատ՛՛-ը  մինչև էսօր ՝ո՛չ դպրոց ունի, ո՛չ թիմ ունի, ո՛չ էլ ստադիոն ունի: ՛՛Արարատ՛՛-ով զբաղվող մարդիկ բիզնեսով են զբաղվում, իրանց համար սա ոնց որ բիզնեսի վերջին տեղն է՛՛,- մեզ հետ զրույցում ցավ հայտնեց լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: Այդ իսկ […]

Հենրիկ Մխիթարյանի բալետն ու լրագրողների “բայջերը” /վիդեո/

“Հենրիխ Մխիթարյանն էլ թող կոշտ խաղա, ֆուտբոլը բալետ չի, որ հանգիստ խաղան”ՙ-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե Մխիթարյանի դեմ կոշտ էին խաղում պորտուգալիցները: Ռուբեն Հայրապետյանին զարմացնում էր լրագրողների հարցերը:  “Գալիս եք ֆուտբոլ նայում, բայջը կախում՝ տոմսի փոխարեն: Բայց չեք հասկանում”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ

Առաջին անգամ Հայաստանում էր դաուհիլլի  վարպետ, լեռնային էքստրեմալ հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, հեծանվասպորտի լեգենդ սլովակՖիլիպ Պոլկը: Նա ապացուցեց, որ հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ: Դաունհիլլը (downhill -վայրէջք բլուրից) կամ արագ վայրէջքը լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի  ժամանակահատվածում: Դաունհիլլին բնորոշ մրցուղին բաղկացած է տարբեր հատվածներից՝ զառիթափ վայրէջքներ, կտրուկ շրջադարձներ, անհարթություններ՝ լի փոսերով ու բլրակներով, ինչես նաև այլ խոչընդոտներ: Մրցուղու վրա հեծանվորդը սլանում է միջինը մոտ 25 կմ/ժ արագությամբ: Դաունհիլլը աշխարհի ամենատեսարժան սպորտաձևերից մեկն է: Ֆիլիպի այցի նպատակը Red Bull Local Hero մրցավազքին […]

՛՛Ամեն ինչ կորած չի՛՛. Շարմազանով /վիդեո/

‘’Երեկվա խաղը փոքրիկ սխալի արդյունք էր, թե չէ մենք տեսանք, որ առաջին խաղակեսում ունեինք երկու գոլային պահ, իսկ Պորտուգալիան մեկը: Երկրորդ խաղակեսում չստացվեց խաղը, բայց ամեն ինչ կորած չի: Ալբանիան ունի չորս միավոր մենք ունենք մի միավոր, ու եթե Երևանում հաղթենք Ալբանիային միանգամից երրրորդ հորիզոնական ենք գալու և ամեն ինչ գալիս է իրա տեղը՛՛ – […]

Մի քիչ անձնականից…./վիդեո/

՛՛Արարատ 73՛՛-ի ֆուտբոլիստների կազմը ոսկետառ էջ բացեց՝ հայկական  ֆուտբոլի պատմության մեջ: Նրանք բոլորը հերոսներ էին, այսօր արդեն լեգենդներ: Այդ կազմում փայլող աստղերից է՝ կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը: Մեր զրույցը Անդրեասյանի հետ նրա իսկ բնութագրմամբ անձնական էր: Որդի, թոռ, ընտանիք……սակայն այս ամենի ենթատեքստում կրկին ֆուտբոլն էր, գենետիկ կոդը և հոր հաջողությունների հետքերով գնացած որդին, որը այսօր մարզիչ […]

Բա չիմացա՞ք երեկ ինչ էղավ…

Մանկավարժ, բլոգեր Արա Նախշքարյանը facebook-ի իր էջում գրառել է. ՛՛Բա չիմացա՞ք երեկ ինչ էղավ… ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԱՍԵԼ: Վստահ եմ ինձ բոլորդ էլ կհասկանաք ու կփորձեք ներել…Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ ես կարծում եմ որ այն փայլուն գոլը, որն արվեց մեր հավաքականի դարպասին, դա ոչ թե Ռոնալդուն էր այլ մեր 4-րդ համարի խաղացող ՈՍԿԱՆՅԱՆԸ:Ես չեմ պատկերացնում թե […]

Պաշտոնյաները կարողանում են ՛՛ռևանշի՛՛ հասնել/ֆոտո, վիդեո/

Այսօր, Նոյեմբերի 15-ին, ֆուտբոլային խաղի շրջանակներում միմյանց դեմ էին դուրս եկել քաղաքական գործիչներ, պաշտոնյաներն ու ուսանողները: Քաղաքական գործիչների թիմի կազմում էին՝ էդուարդ Շարմագանովը (Աժ փոխնախագահ) Հովհաննես Հովսեփյանը (նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար),Վարդան Արամյանը (ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավարի առաջին տեղակալ)Հովհաննես Սահակյանը (Աժ պատգամավոր)Արծվիկ Սինասյանը (Աժ պատգամավոր) Արմեն Բաբայանը (Աժ պատգամավոր)Սամվել Ֆարմանյանը (Աժ պատգամավոր)Հրայր Թովմասյանը (Աժ աշխատակագմի ղեկավար – […]

Մեր գլխավորը խնդիրը առաջինը գոլ խփելն էր. Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ նախօրեին կայացած Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը. ՛՛Մենք լավ հանդիպում անցկացրինք՝ բացառությամբ Ռոնալդուի գոլի դրվագի, երբ մեզ մի փոքր ուշադրություն պակասեց։ Գիտեինք, որ Պորտուգալիան մեծ ուժերով առաջ է շարժվելու եւ փորձում էինք հակահարձակումներով խաղալ։ Չիրացրինք մի քանի լավ պահեր, ինչի համար էլ արդյունքում պատժվեցինք։ Մեր գլխավորը […]

՛՛ Զբաղված էինք Ռոնալդուի ֆետիշացմամբ՛՛

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. ՛՛Մենք բոլորս մի քանի օր զբաղված էինք Ռոնալդուի ֆետիշացմամբ ու հոգեբանորեն էս խաղը տանուլ էինք տվել ոչ թե այսօր, այլ՝ երեկ, էն մյուս օրը….՛՛,-գրել է Սուրենյանցը: Հիշեցնենք, որ երեկ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. Առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանին ՛՛Ալգարվե՛՛ մարզադաշտում ընդունել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի