08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

«Բանանցի», «Շիրակի» և «Փյունիկի» մրցակիցները հայտնի են

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին վիճակահանությունը: Հայաստանի գավաթակիր «Բանանցը» կմրցի Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Շիրակը»՝ վրացական «Դիլա» թիմի, իսկ բրոնզե մեդալակիր «Փյունիկը»՝ Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին: Երևանի ժամանակով ժամը 16:30-ին […]

Եվրո-2016. Ի՞նչ գործակիցներ են սահմանել բուքմեյքերները

«Եվրո-2016»-ի շրջանակներում այսօր կայանալու են հետևյալ 3 հանդիպումները՝ Երևանի ժամանակով` 17:00-ին՝ Բելգիա-Իռլանդիա 20:00-ին՝ Իսլանդիա-Հունգարիա 23:00-ին՝ Պորտուգալիա-Ավստրիա: Բուքմեյքերները Բելգիա-Իռլանդիա խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները՝ Բելգիայի հաղթանակ՝ 1.78 Իռլանդիայի հաղթանակ՝ 5.14,  ոչ-ոքի՝ 3.51, Իսլանդիայի հաղթանակ՝ 2.72,  Հունգարիայի հաղթանակ՝ 2.96, ոչ-ոքի՝ 2.99,  Պորտուգալիայի հաղթանակ՝ 1.84,  Ավստրիայի հաղթանակ՝ 4.79,  ոչ-ոքի՝ 3.46 :

Եվրո-2016. Երկրորդ մրցափուլի վերջին օրվա անոնս

Հունիսի 18-ին կավարտվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տուրը: Կանցկացվեն  3 խաղեր E ու F խմբերում: Պորտուգալիայի հավաքականը Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կմրցի ավստրիացիների հետ, իսկ Բելգիան ու Իռլանդիան կխաղան Բորդոյում: Մարսելում էլ կհանդիպեն Իսլանդիայի ու Հունգարիայի հավաքականները: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի […]

Մեսսիի տարօրինակ խոստովանությունը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մորուքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Լրագրողները Մեսսիին հարց են ուղղել նրա՝ չսափրվելու որոշման մասին։ «Թիմը պահանջում է, որ ես մորուք ունենամ։ Եթե մորուքս սափրեմ, ինձ կսպանեն: Ինձ թվում է՝ կկարողանանք այս միջոցով ընդհատել անհաջողություններն ու տիտղոս նվաճել։ Հավաքականում ինձ չեն ների, եթե սափրվեմ»,- կես կատակ-կես լուրջ ասել է Մեսսին «AS»-ի […]

Հայտնի է Հայաստանի հավաքականի 29-րդ օլիմպիականի անունը

Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով: Հայաստանի 29-րդ օլիմպիականն է հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով Խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: 20-ամյա հրաձիգը հանդիսանում է Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից, որտեղ նա սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է:

Եվրո-2016. Անգլիա – Ուելս՝ 2-1

Հունիսի 16-ին՝ Եվրո 2016-ի 7-րդ օրը, տեղի ունեցան Անգլիա – Ուելս, Ուկրաինա – Հյուսիսային Իռլանդիա եւ Գերմանիա – Լեհաստան հանդիպումները: Անգլիան 61-րդ եւ 90-րդ րոպեներին երկու գնդակ ուղարկեց Ուելսի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Վարդին եւ Սթարիջը. Անգլիա – Ուելս՝ 2-1: Երկրորդ խաղում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ուկրաինայի հավաքականը: Հյուսիսային Իռլանդիան երկու գոլ ուղարկեց ուկրաինացիների դարպասը […]

Բասկետբոլի երիտասարդական հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Երեւանում սկսել է նախապատրաստվել հուլիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Բելգիացի մարզիչ Տիբո Պետին 12 խաղացողների է հրավիրել մասնակցելու ուսումնամարզական հավաքին: Հավաքականի կազմում են ԱՄՆ-ում ելույթ ունեցող Ռիչարդ Էլմոյանը, Գաբրիել Աճեմյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Կրիկոր Կուրդօղլյանը, Արամ Արսլանյանը, Ռուսաստանում հանդես եկող […]

Եվրո-2016․ Ֆրանսիա – Ալբանիա՝ 2:0 /ֆոտո/

Եվրոպայի 2016թ. առաջնության A խմբի երկրորդ մրցափուլում Ֆրանսիայի հավաքականը «Վելոդրոմ» մարզադաշտում ընդունեց Ալբանիայի ընտրանուն: Հանդիպումն, տսը էության,  ընթացանում էր հավասար պայքարում: Թվում էր, թե հանդիպումը կավարտվի գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անտուան Գրիզմանը կարողացավ գոլի հողինակ դառնալ։ Րոպեներ անց ֆրանսիացիները կրկնապատկեցին խաղի հաշիվը:  Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Դիմիտրի Պայեն։ Այսպիսով Ֆրանսիան […]

Խռովություններ Ֆիանսիայում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել /ֆոտոշարք/

Ֆրանսիայի Լիլ քաղաքի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, որպեսզի ցրի ֆուտբոլի անգլիացի երկրպագուներին, որոնք խռովություններ էին կազմակերպել քաղաքի կենտրոնում։ Անգլիացիները երգել են, գարեջուր խմել, անկարգություններ արել։ Երբ նրանց անհանր է դարձել կառավարելը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Նշվում է, որ արդյունքում տուժողներ չեն եղել։

Եվրո 2016․ Ավստրիա – Հունգարիա՝ 0։2 /ֆոտո/

Եվրոպայի առաջնության F խմբում ընդգրկված Ավստրիայի և Հունգարիայի հավաքականներն առաջին հանդիպումն անցկացրին Բորդոյում։ Ավստրիայի հավաքականը  թեև ֆավորիտ էր համարվում, այնուամենայնիվ, 0։2 հաշվով պարտություն կրեց։ 62-րդ րոպեին աչքի ընկավ Ադամ Սալաին, 87-ին՝ Զոլտան Շտիբերը։      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված