ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ
ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ: Կազմակերպության կարգապահական կոմիտեն տուգանել է «Բարսային» 150.000 եվրոյով էստելադայի ցուցադրության համար՝ դրոշների, որոնք խորհրդանշում են Կատալոնիայի պայքարն անկախության համար։ Եթե միջադեպերը չկրկնվեն առաջիկա երկու տարիների ընթացքում, ապա այդ գումարի 1/3 մասը կվերադարձվի ակումբին։ Ընդգծենք՝ «Բարսելոնան» պատրաստվում է բողոքարկել այս որոշումը։






































