Եվրո-2016. Երկրորդ մրցափուլի վերջին օրվա անոնս
Հունիսի 18-ին կավարտվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տուրը: Կանցկացվեն 3 խաղեր E ու F խմբերում:
Պորտուգալիայի հավաքականը Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կմրցի ավստրիացիների հետ, իսկ Բելգիան ու Իռլանդիան կխաղան Բորդոյում: Մարսելում էլ կհանդիպեն Իսլանդիայի ու Հունգարիայի հավաքականները:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ:
Եվրո-2016, երկրորդ տուր, հունիսի 18
E խումբ
Բելգիա – Իռլանդիա՝ 17:00 (Երեւանի ժամանակով), Բորդո
F խումբ
Իսլանդիա – Հունգարիա՝ 20:00, Մարսել
Պորտուգալիա – Ասվտրիա՝ 23:00, Փարիզ