06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը կրակել է Սոթքի և Երասխի ուղղությամբ

Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում տուժածներ չկան:

«Ու այսքանից հետո սրանք դեռ կգնան Եռաբլուր ու Սպարապետի շիրիմիմ ծաղիկ կդնեն։ Պաշտոնամոլ անհայրենիքներ…». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ կասեր ու կաներ Վազգեն Սպարապետը նրան, ով Արցախն Ադրբեջան կհամարեր, իսկ Արարատ լեռն ու Նոյան տապանը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ չէր համարի։ Համացանցում Նիկոլի քպ-ի ժողովի նկարն աչքովս ընկավ ։ Նկարում նկատեցի Սպարապետ Վազգենի երբեմնի «զինակիցներին»՝ Սասունին, Քոչարյան Անդրանիկին ու էլի մի երկու հոգու։ Նրանք խելոք ու խոնարհ […]

Ես ցնցված էի սիրելի ընկերոջս հանկարծակի մահից

Ես ցնցված էի սիրելի ընկերոջս հանկարծակի մահից։ Օրեր շարունակ աչքերիս առաջ նրա թաղման տեսարանն էր։ Հիշում էի, թե ինչպես էին դագաղն իջեցնում փոսն ու վրան հող լցնում։ Պատկերացնում էի, թե ինչպես է փտում մարմինը․․․ Ինչպիսի՞ն կլիներ մարդը, եթե մեր նախածնողները չմեղանչեին։ Նա կապրեր երբեք չավարտվող ուրախության մեջ, նրան չէին տանջի հավետ երանության մասին հարցերը, ինչպես […]

Մասնագիտությունը չէ մարդուն մարդ դարձնողը

– Հա՛յր, ինչո՞ւ է մարդ անհանգստություն զգում աշխատանքի ժամանակ: – Միգուցե նա բարեհաճ չէ՞ իր աշխատանքի նկատմամբ: Եթե նա ճիշտ է վերաբերվում իր աշխատանքին, ապա ինչպիսին էլ որ այն լինի՝ նրա համար որպես տոնակատարություն կլինի: – Հա՛յր, իսկ եթե մարդ դառնանում է այն պատճառով, որ ծանր ու կեղտոտ աշխատա՞նք է կատարում: Օրինակ՝ շինարարությամբ է զբաղվում, […]

Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը

Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը, ափսոսանք է հայտնել Երասխում քաղաքացիական բնակչությանը խոցած կրակոցների և վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տարբեր վայրերում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ։ «Կոչ ենք անում զսպվածություն և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասով միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու […]

Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը. «Փաստ»

Վստահ՝ նկատած կլինեք, որ ինչքան վիճակը վատանում է, ինչքան մոտենում է Նիկոլ Փաշինյանի՝ հերթական կործանարար քայլ անելու պահը, այնքան սանձարձակ, անհավասարակշիռ ու անադեկվատ են դառնում քպականները: Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները, Թուրքիային սիրաշահողները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում: Կա տեսակետ, որ այդ անհոդաբաշխ «կտրիճությունն» առաջին հերթին վախից է, իշխանությունը կորցնելու […]

Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցեցի Արմեն Աշոտյանին». Տիգրան Աթանեսյան

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցեցի Արմեն Աշոտյանին: Տրամադրությունը մարտական է, իր երախտիքն է հայտնում բոլորին աջակցության համար»:

Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով։ Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ասել է պարոն Փաշինյանին, որ, ըստ հերթականության, իրենք Ջալալ Հարությունյանին հրավեր են ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: «Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես […]

«Կլուբնիկ-կոտլետ»-ը ամենևին էլ «բանակի համար ամեն ինչ անել» չէ. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի մանիպուլ յատիվ հայտարարություններին ու «հեքիաթասացություններին» անդրադառնալը միգուցե անշնորհակալ ու արդեն նաև ձանձրալի զբաղմունք է: Գուցե ոմանք համարեն նաև նրա կողմից արհեստականորեն հրապարակ նետվող օրակարգի սպասարկում: Բայց, այդուամենայնիվ, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Կոնկրետ բանակի մասին Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե միգուցե իր և իր թիմի ամենամեծ սխալն այն է եղել, որ վստահել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված