Նոյեմբերի 7-ին Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին, ասացի՝ հետ վերցրեք. մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր պարզաբանեց, թե ինչու պատրեազմը կանգ առավ նոյեմբերի 9-ին։ Ըստ նրա՝ այս հարցում շրջադարձային դեր է խաղացել Շուշիի անկման գործընթացը։ «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա ու որ, ամենակարևորն է, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ […]





































