Վախենում են Ադրբեջանից, Ալիևից. Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու միակ պատճառը դա է. Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Արցախի նախագահին ՀՀ իշխանությունների չշնորհավորելը մի պատճառ ունի՝ վախը:
«Վախենում են Ալիևից, Ադրբեջանից: Այս պահին, երբ Արցախն իր ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, երբ Արցախի 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբեք անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը: Այդ քաղաքական աջակցությունը այսօր, ցավոք, այսօր հայ ժողովուրդը չի տեսնում: Դա ուղղակի հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է: Նիկոլ Փաշինյանը, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ», – նշեց պատգամավորը:
Նա ավելցարեց, որ ՀՀ-ն պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե կարողանա ժամանակի մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, քովիդը, Ռուսաստանը, գլոբալ տաքացումները… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից»:
Խաչատրյանը նշեց, որ ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա: