24 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Արցախգազ» ընկերությունը։ Ընկերությունը խնդրում է խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:

Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի եւ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին եւ իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով […]

Փաշինյանը կտրուկ դեմ է արտահայտվել Արթուր Դավթյանի նշանակմանը․ «Հրապարակ»

Չնայած մամուլում շարունակ գրվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախի դատախազ է նշանակվելու, սակայն մենք օրեր առաջ գրեցինք, որ դա Արցախի նախագահականում բացառում են։ Ուրեմն ինչո՞ւ է այդ լուրը շարունակում շրջանառվել։ Բանն այն է, որ երբ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որ ստանա նրա «դաբրոն»՝ Ներսիսյանին պետնախարարի պաշտոնում նշանակելու համար, հպանցիկ […]

Նախկին եւ ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով․ «Հրապարակ»

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ առավոտյան ձերբակալեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ քաղաքապետարանի նախկին եւ ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով։ Մեջլումյանը դեռեւս ամիսներ առաջ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, թե ինչու է աշխատակազմի […]

Վերջապես ՄԻՊ պաշտոնի թեկնածու գտան․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն երկար փնտրտուքներից հետո վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու գտավ: «Քաղաքացիական պայմանագիրը» -ը ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որը նաեւ դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է: Երեկ ՄԻՊ թեկնածուն խորհրդարանում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում է ունեցել: ՔՊ-ի ու ՄԻՊ թեկնածուի հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, […]

Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին

Ադրբեջանցիները Սյունիքում մի բնակչի են առևանգել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։ «Այն, որ տարել են, դա հաստատ է, սակայն կոնկրետ նորություն չունենք, թե ինչ է կատարվում։ Այս պահին միայն տեղեկությունն այն է, որ այդ մարդուն տարել են»,–ասել է Աղաջանյանը։ Փաստինֆոյի» տեղեկություններով՝ մոլորվածը Խնձորեսկի բնակիչ է՝ մոտ 40 տարեկան։ […]

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ. Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն այս պահին ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, բնականաբար, այլ համատեքստում: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել, որովհետև գործընթացների հիմքում, գրեթե բոլոր պարագաներում, այդ իրավունքն է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Մամիջանյանի խոսքով՝ երբ Հայաստանի առջև […]

Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քաղաքացին 2023 թ. մարտի 20-ին ժամը 15:30-ին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հաղորդման առթիվ 2023 թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ […]

Փաշինյանն ուժեղացված թիկնազորով գտնվում էր «Նաիրի» հիվանդանոցում. այցելել էր Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ)

24News-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է «Նաիրի» բժշկական կենտրոն ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր թիկնազորով։ Ամենայն հավանականությամբ, կառավարության ղեկավարն այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը երկուշաբթի կառավարական ամառանոցում ընկել ու վնասել էր արմունկը, ինչի հետևանքով հոսպիտալացվել էր։ Փաշինյանը «Նաիրի» ԲԿ-ում մնացել է շուրջ կես ժամ։ Մանրամասները՝ տեսանյութում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի