02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան հույս ունի, որ մայիսի 25-ին Պուտին-Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի. Կրեմլ

Մոսկվան հույս ունի, որ մայիսի 25-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հինգշաբթի այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը, մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ, այս շփումների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, և, իհարկե, […]

ՔՊ-ականները կարմիր թելի պես ձգում էին միտքը, որ ոչ թե Փաշինյանն է Արցախը հանձնում, այլ դա արել են նախկինները․ «Հրապարակ»

«Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին Փաշինյանի խոստովանությունից մեկ օր անց ՔՊ-ական մեծամասնությունը երեկ հայտարարությունների ժամին ներկայացել էր գրեթե նույն տեքստով, որում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, որ ոչ թե Փաշինյանն ու իր խմբակն են Արցախը հանձնում Ադրբեջանին, այլ դա արել են նախկինները։ Դասական ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը, օրինակ, նախկիններին մեղադրեց․ «Հայ ժողովրդի վրա նիսյայով վաճառել […]

Ամեն դեպքում, հարցը փակվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով որոշել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Ի դեպ, նաեւ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչպես հայտնի […]

Վահագն Խաչատուրյանը դրսում եւ ներսում տուրիստի դեր է կատարում․ «Ժողովուրդ»

Հայաստանում գոյություն ունի ՀՀ նախագահի ինստիտուտ. նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատուրյանը, սակայն հանրության մոտ հարցեր են առաջանում. երկրում ստեղծված այս ճակատագրական իրավիճակում ո՞ւր է նա, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ որեւէ կերպ չի անդրադառնում երկրում տեղի ունեցող աղետալի իրադարձություններին կամ Փաշինյանի սենսացիոն հայտարարություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Խաչատուրյանն անգամ նախագահականում որեւէ կոնկրետ գործունեություն […]

Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է․ Փաստաբաններ

Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։ Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու […]

Գործեք, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում Արցախը հանձնելու ծանր դատավճիռը անընդհատ հետապնդելու է ձեզ ու ձեր սերունդներին. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

Հայաստանում ու Արցախում նոր իրավիճակ է ստեղծվել. պատճառը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն է, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Հիմա, երբ առավել, քան երբևէ Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ավելի վաղ էլ ընդգծում էր, որ այլևս չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում, […]

Հայաստանի մեր հայրենակիցներին և աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում բռունցքվել և ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, և վե՛րջ․ Հայտարարություն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման եւ հայկական պետականության կործանման հանցավոր ծրագիրը: Մենք պարտավոր ենք սթափվել ու թույլ չտալ, որ այն ավարտին հասցվի: «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարում է, որ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ, որը կհակասի Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն […]

Ես հորդորել եմ փաստաթղթից հանել այդ մասը. ԳՇ պետի նախկին տեղակալը` անկլավների մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։ Խաչատրյանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ «Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ […]

Երբ թագավորը մեղկ է…

«Որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն` ես եմ Քրիստոսը և շատերին կմոլորեցնեն»: Մատթ. 24.5: Երբ մեկի լապտերի մեջ ձեթ չկա և գիտակցության մեջ՝ իմաստություն, մտքի և ճանապարհի խավարում խարխափելը կործանարար է բոլոր նրանց համար, ովքեր նրանով են առաջնորդվում: Նմանների համար սրբություններ չկան, ոչ վերին՝ Աստվածային, և ոչ էլ աշխարհիկ, որ հայրենիք ենք կոչում: Ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի