Պրահայի հայտարարությունը Արցախի մահախոսականն էր. Գրանադայում Փաշինյանը դա ֆիքսեց թղթի վրա.Մամիջանյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան: Քննարկելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի (EPC) բարձր մակարդակի հանդիպումն անցել է առանց տեսանելի արդյունքների ՝ չնայած գագաթնաժողովին ընդառաջ մեծ սպասելիքներին: Այս մասին գրում Է Politico թերթը։ «Գագաթնաժողովը, որին մասնակցում էին մոտ 50 եվրոպացի առաջնորդներ, տասնյակ օգնականներ և լրագրողների լեգիոններ, ձախողվել է, երբ հավաքվածներին չի հաջողվել էական առաջընթացի հասնել Եվրոպայի շեմին տեղի ունեցող հակամարտությունների կամ որևէ այլ […]
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում՝ սույն թվականի հոկտեմբերի վերջին։ Այդ մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը պետք է կայանար Գրանադայում Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Վերջին պահին, սակայն, Ալիևը հրաժարվել է […]
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Ինչո՞ւ է պետք պայքարի նոր ձևաչափ և որն է ճիշտ ճանապարհը Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք ։ Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին: Հեռախոսային իրենց խմբում նա որոշ մտքեր է գրել, թե ինչ քարոզչություն է պետք այս օրերին շրջանառել, որպեսզի արցախցիների եւ հայաստանաբնակների զայրույթը ստեղծված իրավիճակում իրենցից հեռացնի: Ըստ այդմ, ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաեւ քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի […]
Հայ ժողովուրդն այս օրերին թերեւս պատմության ամենածանր եւ ամենաամոթալի էջերից մեկն է ապրում: Հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, ամբողջությամբ հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ «գլխատված»: Բազմաթիվ ծանր հանցագործությունների հեղինակ, մարդասիրական բոլոր նորմերը ոտնահարած ագրեսոր Ադրբեջանը առեւանգել եւ շինծու մեղադրանքներով ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանին, ՊԲ […]
«Չնայած Նիկոլ Փաշինյանն այս օրերին շարունակում է ամբիոններից հեգնել, ծաղրել իր ընդդիմախոսներին, հատկապես՝ խորհրդարանական ընդդիմությանը, նրանց խամաճիկային եւ լուսանցքային անվանելով, քանի որ ձախողեցին իշխանափոխության ծրագրերը, չկարողացան մարդ հավաքել հրապարակում, իսկ ինքն իրեն համարում է լեգիտիմ, ընտրված, ժողովրդից պողպատե մանդատ ստացած, սակայն ներքուստ հասկանում է, որ դրանք սոսկ բառեր են, որոնց տակ հիմք չկա: Եվ անհանգիստ […]
«Այլ երկրներում, որպես կանոն, բարձրագույն կրթություն ստանում են մինչեւ խորհրդարանի պատգամավոր կամ պաշտոնյա դառնալը, իսկ Հայաստանում հակառակն է: Նիկոլ Փաշինյանի կամքով պատգամավորի մանդատ ստացածներից շատերը նորմալ կրթություն չունեն եւ հիմա պատգամավորի աշխատանքը համատեղում են բարձրագույն կրթական հաստատություններում ուսումնառության հետ: Զորօրինակ՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը ոչ միայն նույն խմբակցության պատգամավորներ են, […]

































