07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը և Թունիսը վերացնելու են վիզայի պահանջը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թունիսի Հանրապետությունը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ: «Թունիսի Հանրապետությունը հանդիսանում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի […]

ԵՊՀ տեղը կառուցել նոր ու ժամանակակից առևտրի կենտրոն Իսթամբուլ Պլազա անունով

Հեսա իշխանականները կսկսեն մանրից քարոզել, որ ԵՊՀ շենքը նախատեսված չէ ժամանակակից պայմաններին, անվտանգ չի ու շտապ պետք է դադարեցնել նրա գործունեությունը, որպես կրթական հաստատություն։ Ու տեղափոխել ԵՊՀ-ն ժամանակակից շենքեր, խոսքի Կվառտալ կամ Աշտարակ։ Դե իսկ ԵՊՀ տեղը կառուցել նոր ու ժամանակակից առևտրի կենտրոն Իսթամբուլ Պլազա անունով : Գրում է բլոգեր Տիգրան Քոչարյանը:

ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

Ձմեռը եկավ. Սուրենյան

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղաց առաջին ձյունը: Շիրակի մարզ, գյուղ Բավրա, 17.11.2023»: Նա հրապարակել է լուսանկար:

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես կարող են քաղաքացիներն իրեն հարցեր ուղարկել /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից, ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են քաղաքացիներն իրեն հարցեր ուղարկել։

Թե բա՝ «Պատմական ժամանակների պատմական բյուջե»…

Թե բա՝ «Պատմական ժամանակների պատմական բյուջե»… Ճռճռան արտահայտությունները բաժակաճառերի ժամանակ գրգռում են գինովնալու «խմելու» և ուրախանալու ցանկությունը, իսկ ԱԺ-ում հնչեցված ճռճռան խոսքերը՝ գրգռում են միայն նյարդերը։ Պարզվում է՝ օրվա պատասխանատուները պատրաստվում են ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ վերցնել, որպեսզի բյուջեի պակասուրդի ֆինանսավորման հարցերը լուծեն։ Հասկացա՞ք, թե որտեղ է, իրականում թաքնված «պատմական» ասվածը… Հիշեցնեմ, որ պետական […]

«Օկուպացիոն վարչակարգի դրածո վարչակազմը Մայր բուհում այս դեպքից հետո պետք է ամոթից սատկեր»

«Իմ ուսանող, ապա դասախոս տարիներին ԵՊՀ ակտիվը` ռեկտորից մինչև ուսանող, Արցախում ծառեր էր տնկում ու համերգներ կազմակերպում ՊԲ զորամասերում: Այսօր ԵՊՀ վարչակազմը, պարզվում է, ոչ միայն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարություն է քննարկում, ոչ միայն այլախոհ դասախոսներին է ազատում, ոչ միայն համալսարանականի վրա կարմիրբերետավոր է բերում բուհի կենտրոնական մասնաշենք ու ձերբակալում նրան, այլև ուսանողության միջազգային […]

Նիկոլի դագաղապետության սկիզբը հայի դագաղով էր ու այդպես էլ շարունակվում է մինչ օրս. պատգամավոր

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը, ակնարկելով ԵՊՀ-ում տեղի ունեցած ողբերգությունը, գրառում է արել, մասնավորապես նշելով. Հայաստանի անկախության օրը հայեր պիտի մեռնեին։ Շուշիի ազատագրման օրը հայեր պիտի մեռնեին։ Ուսանողների միջազգայոն օրը հայեր պիտի մեռնեին։ Տոնացույցում, ապա նաև ամբողջ օրացույցում չպիտի մնա օր երբ հայեր չեն մեռել, սա է դավաճան նիկոլի բանաձև։ նիկոլի դագաղապետության սկիզբը հայի դագաղով էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված