25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծխախոտի թանկացումը ոչ Լևոն Ալթունյանն է որոշում, ոչ մեկ ուրիշը

Իսկ հիմա՝ ավելի լուրջ, ծխախոտի թեմայով Ծխախոտի թանկացումը ոչ Լևոն Ալթունյանն է որոշում, ոչ մեկ ուրիշը։ Ու պատճառն էլ առողջության հետ կապ չունի։ Թանկանալը լինելու է ակցիզային հարկի բարձրացման միջոցով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը պայմանավորված է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ։ Մի ալարեք, կարդացեք։ Ուրեմն, Հայաստանում դրույքաչափը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ ցածր էր, և Հայաստանը պետք […]

Խնամքի հաստատություններում գտնվող երեխաների անճշգրիտ թիվն անտեսանելի է դարձնում ամենախոցելի երեխաներին. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տվյալների, աշխարհում առնվազն 2.7 միլիոն երեխա ապրում է խնամքի հաստատություններում: Սակայն այս տվյալները, հավանական է, որ միայն «սառցաբեկորի գագաթն» են՝ տարբեր երկրներում տվյալների հավաքագրման բացերի և անճշտությունների պատճառով: Տվյալները հրապարակել են այսօր «Child Abuse & Neglect » միջազգային ամսագրում:   «Խնամքի հաստատություններում՝ մանկատներում և գիշերօթիկ հաստատություններում, բնակվող երեխաները, ովքեր արդեն խոցելի են […]

Մանկության աշխարհը հյուրընկալվել էր Երևանի կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում Մանկության աշխարհն էր հյուրընկալվել Երևանի կենդանաբանական այգում: Հունիսմեկյան միջոցառումներն այստեղ մեկնարկեցին մայրաքաղաքի արվեստի դպրոցների, նվագախմբերի, վոկալ ստուդիաների ու պարային համույթների սաների համերգային ելույթներով: Ուրախ մեղեդիների ուղեկցությամբ մուլտհերոսները, ծաղրածուներն ու կենդանիների դիմակներով երեխաները այգու այցելուներին հրավիրել են դառնալ օրվա խորհրդով կազմակերպված ուրախ ծրագրերի մասնակիցն ու ականատեսը: Բացօթյա խաղեր, […]

Պարզվում են օտարերկրյա երկու քաղաքացու դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացիների դանակահարության դեպքի առթիվ: 2017թ. մայիսի 31-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով բժշական կենտրոն են տեղափոխվել օտարերկրյա 2 քաղաքացի։  Իրաքի 23-ամյա քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի թիկնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան […]

Իննամյա փոքրիկի գլխում հեղուկ է հավաքվում, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (տեսանյութ)

Սևակ Վազգենի Խալափյանը ծնվել է 2008 թվականին Երևանում: Երեխայի մոտ  վեց ամսեկանում նկատվել են խնդիրներ, դիմելով բժիշկի պարզվել է, որ նրա գլխում հեղուկ կա հավաքված: Սևակը մինչ օրս տարբեր կլինիկաներում ենթարկվել է հետազոտությունների և բուժումների, ոչ մի տեղ ստույգ ախտորոշում չեն կարողանում տալ, թե իրականում ինչ է կատարվում նրա գլխի հետ: Փոքրիկն արդեն 9 տարեկան […]

Էլեկտրական հեծանիվների լիցքավորման կայան՝ Երևանի կենդանաբական այգում

Երևանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան։ Նման կայան տեղադրելու մտահղացումը «Կանաչ շարժունակությունը» ծրագրի շրջանակում «Արևորդի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվել է կենդանաբանական այգու  գործընկեր կառույցների աջակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և առաջիններից մեկը էլեկտրական հեծանիվ է վարել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա վստահեցրել […]

Օրը տոնական էր խորհրդարանի այգում

Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում եւ այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված մի շարք միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է: Օրվա առթիվ հեքիաթի էր վերածվել նաեւ Ազգային ժողովի այգին: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո օրվա կապակցությամբ […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության  որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին  հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ապօրինի սպառման դեպքում օգտագործված խմելու ջրի և հեռացված (մաքրված) կեղտաջրերի քանակների հաշվարկման և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  

«Ոչ մի երեխա չպետք է մնա առանց ուշադրության ու խնամքի»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Վարչապետը նաև լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ու ձեր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ։ Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն […]

Charlie Hebdo-ն թիրախավորել է Պուտինին եւ Մակրոնին /ֆոտո/

Երգիծական սկանդալային Charlie Hebdo շաբաթաթերթն այս անգամ թիրախավորել է ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Էմանուել Մակրոնին։   Նախագահների հանդիպումից հետո շաբաթաթերթը հրապարակել է լուսանկար, որում Ֆրանսիայի նոր նախագահը շան քոթոթի տեսքով բռնել է Պուտինի ձեռքը։ Իր հերթին Պուտինը հրահանգում է․ «Պառկիր տեղդ»։ «Մակրոնն ընդունել է Պուտինին»,- մեկնաբանված է լուսանկարը։   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի