Ներողություն է խնդրում
Միշտ չէ, որ ներողություն է խնդրում նա, ով մեղավոր է։ Ներողություն է խնդրում նա, ում համար թանկ են հարաբերությունները։ Էրիխ Մարիա Ռեմարկ
Միշտ չէ, որ ներողություն է խնդրում նա, ով մեղավոր է։ Ներողություն է խնդրում նա, ում համար թանկ են հարաբերությունները։ Էրիխ Մարիա Ռեմարկ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել` անտեսելով դրա համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը: Ընդ որում, սուտ մատնությունների աճի միտումը Հատուկ քննչական ծառայությունում պահպանվում է 2015 թվականից առ այսօր. այսպես, եթե 2015թ.-ի […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:
Բժշկուհի, բանաստեղծուհի, դաշնակահարուհի… Էնդոկրինոլոգ Տաթև Ոսկանյանը նկատում է` կատարյալ արվեստը մարդն է: 15 տարեկանից ստեղծագործող Տաթևը աշխարհը ճանաչելու համար ընտրեց պոեզիայի աշխարհը: Նրա պոեզիայում ապրում է սերը, որը համամարդկային է.«Սերը տիեզերական սահմանումին հասնող երևույթ է »,-ասում է: Մանրամաները` տեսանյութում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և էստոնացի ժողովուրդների պատմական արմատներ ունեցող բարեկամության և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա կառուցված հարաբերությունները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին վերընթաց զարգացում […]
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հրազենից կրակոցներ են արձակվել Կամո Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել […]
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսին 2017-06-13 Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Երևանում էստոնացի իմ գործընկերոջը՝ Սվեն Միկսերին, ով Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով: Մենք վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին Համբուրգում՝ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, և այսօր լավ հնարավորություն է՝ շարունակելու մտքերի […]
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքում գործող տոնավաճառների սեփականատերերի հետ բանակցությունները՝ կառուցապատման աշխատանքներով պայմանավորված Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու և նրանց գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Ըստ այդմ, սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություններ են ձեռքբերվում սկզբնական շրջանում Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին […]
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության ընթացքում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատարանի դահլիճից երեք ժամով հեռացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանին, քանի որ վերջինս դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել: Այս առնչությամբ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց. «Նախագահող դատավորը յուրօրինակ ձեւով է նիստը վարում: Դատախազ Պետրոսյանն ասաց, որ քանի որ ոչ բոլոր պաշտպաններն են ներկա, այդ […]
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կազմակերպել են գյուլենական համայնքի հետևորդները: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նման եզրահանգման է եկել սպանության գործով հետաքննություն իրականացնող Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը: Ռուս դեսպանի սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվում է 5 անձ, որոնցից 1-ը Կիպրոսի համալսարաններից մեկի դասախոս է: Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ սպանությունից առաջ դեսպանի […]
























