13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ-ի օրակարգում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ վերջերս տարածած հայտարարությանը։ Նա ասել է, որ համանախագահների հայտարարությունում արտացոլվում են Ռուսաստանի դիրքորոշումը և վերջին գնահատականները, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:  Զախարովան նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ-ի օրակարգում:

Հերթական նորույթը վարորդների համար. ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար, 1041 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելուց բացի, 2017 թվականի հունիսի 24-ից կգործի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի միջոցով գրանցվելու եղանակը: Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք […]

Հայաստանը՝ էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հանգույցի դերում

Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանը հանդես կգա  էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբի (հանգույցի) դերում՝ կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը։ Կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագիրն ամրագրել է, որ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ Հայաստան-Վրաստան օդային գծերը շահագործման կանձնվեն  2019թ. վերջին։ Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակներում, որն […]

Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին լուրը հերթական ապատեղեկատվություն է. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև <<թևեր տալով>> սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե <<պատասխան հարվածը լինելու է կործանիչ>>: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում […]

Հակամարտության մասին հայ գրողի գիրքը ներկայացվել է Սիրիայում

Հայ գրող Լալա Մինասյան-Միսկարյանը ռուս լրագրողներին է ներկայացնել «Սիրիական օրագիր» հայերեն գիրքը, որը ներկայացնում է սիրիական հակամարտության արդյունքում Հալեպի բնակիչների տառապանքների մասին, երբ գրոհայինները բռնազավթել էին քաղաքը, գրում է ТАСС-ը։ «Ես գրել եմ քաղաքում պատերազմի առաջին օրվանից ինձ շրջապատող իրականության մասին, աշխարհը պետք է իմանա այն ցավի մասին, որը տարել են սովորական սիրիացիները, երբ Հալեպ մտան ահաբեկիչները»,- […]

«Այս փորձությանը վայ թե չդիմանա…»

«Հայոց լեզուն երանի է տալիս այն ժամանակներին, երբ բանավոր և գրավոր խոսքի միջև տարածությունը հաղթահարվում էր գրագիտության, կարդալու, սովորելու ճանապարհով. և բանավոր խոսքը գիտեր, որ գրավոր-գրականից շատ չհեռանալը մեր լեզուն ապրեցնելու համար է: Եթե ամեն մեկն իր խելքին փչած քերականությամբ գրի, վերջում կհաղթի քերականություն ունեցող բոլորովին այլ լեզու: Առաջ գրավոր տեքստը միշտ հանգիստ էր՝ մինչև […]

Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի առաջին փուլում ընդգրկված է մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող 19 երեխա: Ծրագրի շրջանակում «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն անցնում են համալիր թերապևտիկ կուրսեր՝ ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, ջրային թերապիա, արտ-թերապիա: […]

Սերժ Սարգսյանը կմնա մեր առաջնորդը նաեւ 2018-ից հետո. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, նախ շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին կառավարության ծրագրի շահագրգիռ քննարկման համար: Միեւնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ առաջին անգամ, գոնե իմ հիշողության մեջ, երկրի վարչապետը ներկա է Ազգային ժողովում կառավարության ծրագրի […]

Վրաստանի քաղաքացին ավտովթարի է ենթարկվել Սպիտակ-Երևան ավտոճանապարհին

Հունիսի 21-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 18-րդ կմ-ին «DAF» մակնիշի TXG 700 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1950 թ. ծնված Շալվա Ուկլեբա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) […]

«Կառավարությունը պետք է կարողանա ճիշտ գնահատականներ տալ» /տեսանյութ/

«Կառավարության այս ծրագրի մասին խոսելիս կարելի է ասել՝ այն մեր երկրի տնտեսական զարգացման ծրածիրն է: Քաղաքականությունն ինքը խտացված տնտեսությունն է: Կառավարության նոր ծրագրում անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտների: Իմ գնահատմամբ՝ այս  ծրագրում կան ավելի շատ դրական ծրագրեր, քան նախորդներում:  Ես, իհարկե, տնտեսագետ չեմ, բայց կարող եմ ասել՝ այս ծրագրում համեստ թվեր են նշված, ինչը դրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի