14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Խանդոյանի կինը չի կարողացել տեսակցել ամուսնուն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կնոջը  թույլ չեն տվել տեսակցել նրան:  Անուշ Խանդոյանը խոսել է լրագրողների հետ և հայտնել , որ այսօր եղել է ամուսնուն տեսակցելու օրը, սակայն, եկել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ նրան թույլ չեն տվել մտնել տեսակցության: «Ասացին, որ չես կարող մտնել՝ նշելով, որ պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը մոտն է, նաև  ամբողջ օրվա […]

Գևորգ Սաֆարյանի համար վճռվեց

Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 29-ին, մերժել է «Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բերած բողոքները: «Հայաստանի համար սա օրինաչափ է»,-արձագանքել է Գևորգ սաֆարյանը: Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու իր փաստաբանը պահանջում են, որպեսզի քրեական գործ հարուցվի ոստիկան Գեղամ Խաչատրյանի դեմ, ում ցուցմունքի հիման վրա է ազատազրկման դատապարտվել […]

Հայաստանյան ընդդիմությունը ֆինանսական խնդիրներ ունի

Երևանի ավագանու արդեն նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանն ասում է՝ իհարկե, ընդդիմությունն էլ աշխատելու շատ տեղ ունի, սխալներ գործել է, սակայն Հայաստանում ընդդիմության կայացման գործում իշխանությունը շահագրգռված չէ ու ամեն ինչ անում է՝ դրա դեմն առնելու համար: Henaran.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ից միշտ հայտարարում են, որ իրենք կողմ են նորմալ ընդդիմության կայացմանը, նա արձագանքեց. «Կո՞ղմ են, իսկ […]

Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանն իր տարածքում միջոցառում անցկացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ տեղեկացնելով Համբուրգ այցի ընթացքում միջոցառում անցկացնելու ցանկության մասին: Էրդողանը մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Համբուրգում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին: Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով գերմանական «DW» թերթին, տեղեկացնում է, որ պաշտոնական գրության մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելը: «Երեկ Թուրքիայի նախագահից պաշտոնական դիմում ենք […]

«Թոշակառուներն ունեն մի արկղ պրոտեզներ, որոնք պիտանի չեն»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքով՝ հանրությունում և՛ հիվանդի, և՛ բժշկի, և՛ սեփականատիրոջ կողմից դժգոհություններ կան առողջապահական համակարգի որակի վերաբերյալ, չնայած նրան, որ ծախսային մասն ու ծրագրերն իրականացվել են: Այս մասին նա նշեց այսօր 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նա նաև բարձրացրեց բժիշկների իրավունքների ու պաշտպանվածության հարցը՝ հիշեցնելով շտապօգնության ուշանալու պատճառով բժիշկներին […]

Արայիկ Խանդոյանը ենթարկվել է խոշտանգման.փաստաբանը ահազանգում է

Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում խոշտանգման ենթարկված «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը  հաղորդում  է  ներկայացրել հանցագործության մասին: Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է  Արայիկ Պապիկյանը: «Դատախազությունը հասկանալի պատճառներով լռում է, ենթադրում եմ, որ իրենց մեջ գոնե համարձակություն կգտնեն, որ հայտարարեն, թե […]

«Եթե դուք ուզում եք կերակուրից լափ ստանալ … » (տեսանյութ)

Թիվ 1 տուն ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը միակողմանի է ներկայացված. նման տեսակետ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը: «Շատ միակողմանի ներկայացված նյութ էր: Եթե իրականությունը տեսնելու ցանկությունը կար, պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում և վերանորոգվածները»: Ասատրյանը նշեց, որ նախարարությունը երբեք չի փորձել համակարգում առկա […]

3 մլն 495 հազար դրամ՝ առաջնագծում վիրավորված զինվորին

ՀՀ կառավարության հերթական նիստին այսօր որոշում կայացվեց առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության կողմից Պաշտպանության նախարարությանը հատկացնել 3 մլն 495 հազար դրամ: Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի […]

Սա բավական տագնապալի վիճակ է. Առողջապահության նախարար

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց, թե ինչու է զեկույցում ներկայացված սրտի անհետաձգելի վիրահատությունների համար նախատեսված եղել 3505 դեպք, մինչդեռ թվով շատ ավելի վիրահատություններ են կատարվել: Նախարարը նշեց, որ սրտի անհետաձգելի բուժման մասով նախորդ տարի ավելացել է շուրջ 99 մլն դրամ, ինչը թույլ է տվել հավելյալ […]

Ընտանիքներին պետք է անապահովությունից հանել՝ ոչ թե նպաստ վճարելով, այլ զբաղվածություն ապահովելով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, որ եթե մեր համակարգը կոչվում է աշխատանքի և սոցիալական հարցերի, սակայն 360 մլրդից աշխատանքի և զբաղվածության ոլորտի համար ծախսվել է մոտ 2 մլրդ՝ կես տոկոսից մի քիչ ավելին։ «Ինչո՞ւ եմ հարցնում, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է հիմնականում աշխատողների իրավունքների պաշտպանությանը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի