16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին` ժամը 09:20-12:35-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նրա կալանավարումը երկարաձգելու միջնորդությունը։

Հայտնի են Երևան-Գյումրի ավտոճանապարհին զոհվածների և վիրավորների ինքնությունը

Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը (վարորդ՝ […]

Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի կնքահայրն է. Շարմազանով

Պատմության մեջ ձեզ հայտնի՞ է մի օրինակ, երբ հանցագործության օժանդակողներից մեկը դիմի ՄԱԿ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ դիմելուն, ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի դերակատարներից մեկն է, կնքահայրն է։ Ինքն է արցախցիներին գերության մեջ պահել, ինքն է նոյեմբերի 9-ից հետո իր իսկ ստորագրությունից […]

Հինգի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր. ԱՆ-ն՝ Շիրակում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մասին

Շիրակի մարզում օգոստոսի 14-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: […]

Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեր հոգևոր դասի ներկայացուցիչների, սրբազան հայրերի խոսքում վերջերս հաճախ է լսվում տարակուսանք, թե «Ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում անտարբեր են Արցախում տիրող վիճակի հանդեպ»։ Մեծ հարգանք տածելով այս պատմական պահին մեր եկեղեցու դերի և գործունեության հանդեպ՝ ինձ պարտավորված եմ զգում անդրադառնալ այս պնդմանը, որն ունի մի քանի կարևոր ենթակետեր։ – Մեր ժողովուրդն […]

Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին 2 ամսում, գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լրահոսը, կարծես սովորական բնույթ է ստացել: Իսկ ահա այսօր արդեն հաղորդվում է խոշոր վթարի մասին, որի հետևանքով 11 մարդ է մահացել: Առաջին բանը որը մտքիդ գալիս է, իհարկե, երկում առկա բարդակն է, որտեղ ամենուրեք հանցագործություն է` կենցաղայինից […]

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 11 մարդ, կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.), հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի