16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամուր պահեք․ այսօր Ընտանիքի, սիրո, հավատարմության օրն է /տեսանյութ/

Այսօր՝ հուլիսի 8-ին, Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո, հավատարմության տոնը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ տոնվել է 2008 թվականին, որը հայտարարվել էր «Ընտանիքի տարի»: Սակայն արդեն 780 տարի հուլիսի 8-ին ուղղափառները հարգում են ընտանեկան երջանկության, սիրո և հավատարմության հովանավորներ իշխանական ամուսնական զույգի` Պյոտր և Ֆևրոնիա Մուրոմսկիների հիշատակը: Տոնն ունի մեդալ, որը շնորհում են հուլիսի […]

Խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 7-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ ձորում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 13:45-ին: Այրվել է Կոտայքի մարզի Երզնկա գյուղին պատկանող մոտ 1 հա խոտածածկույթ:   Հուլիսի 7-ին, ժամը 11:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի […]

Շաբաթվա ընթացքում սահմանում նկատվել է լարվածության աճ

Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ, տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Հարկ է նշել նաև, որ հուլիսի […]

Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ

Թուրքիայի Գազանթեփ նահանգում պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ 5 հարկանի շենքի առաջին հարկում վերալիցքավորվող 2 էլեկտրական հեծանիվների պայթել են: Դեպքի հետևանքով 11 հոգի վիրավորվել է: Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ ոստիկաններ, փրկարարներ և շտապ օգնության մեքենաներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը կարճ ժամանակում հանգցվել է, […]

Լույս չի լինի

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 «Նոյ» թաղամասը, Դավիթաշեն 1-ին թաղ. 47, 48, 49, 50, 51, 52, 146; 2-րդ թաղ. 17, 19, 20-28; 4-րդ թաղ. 50, 51 շենքերը, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. […]

Սուրեն Կարայանը Բելառուսի դեսպանի հետ մի շարք հարցեր է քննարկել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Դեսպան Նազարուկը շնորհավորել է նախարարին վերանշանակման և Կառավարության ծրագրի ընդունման կապակցությամբ։ Սուրեն Կարայանը և Իգոր Նազարուկը քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ կա աճի […]

Պետք է պատասխան տանք. պատերա՞զմ /տեսանյութ/

«Արդեն քանի տարի պատերազմը չի ավարտվում:Կա սառը պատերազմ, բայց  կա պատերազմ և մենք հիմա դրա մեջտեղում ենք: Ուղղակի կա լարված, կամ  չլարված վիճակ, բայց միշտ կրակահերթերը հայերի ուղղությամբ` կա: Էտպես  չի եղել, որ մի օր չլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Ֆիդայի» կառույցի ղեկավար, ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը փաստեց, որ առաջնագծում դիրք պահող զինվորներ են զոհվում […]

Ասֆալտապատման աշխատանքները վերսկսվել են

Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի մի հատվածը՝ մոտ 4.5 կմ, երկար ժամանակ չէր ասֆալտապատվում. ռելեֆից, գռունտային ջրերից բխող մեծ խնդիրներ էր առաջ եկել, աշխատանքները մի փոքր բարդացել էին: Ներկայումս այդ հատվածում ասֆալտապատման աշխատանքները վերսկսվել են: Շուտով Քարվաճառով Արցախ այցելող մարդիկ ստիպված չեն լինի մայրուղու այդ հատվածն անցել գռունտային […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 9-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում` […]

Ջրամատակարարումն առժամանակ կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ից ժամը 10.00-ից մինչև հուլիսի 11-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի`  Էջմիածին քաղաքի, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտամետ, Արտիմետ, Բաղրամյան, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի