06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շաբաթվա ընթացքում սահմանում նկատվել է լարվածության աճ

Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ, տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Հարկ է նշել նաև, որ հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժը նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջին անգամ շփման գծի հարավային հատվածում կիրառել է նաև 122 մմ-ոց Դ-30 հաուբից հրանոթներ և ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ՝ հարվածի թիրախ դարձնելով այդ ուղղությամբ տեղակայված հայկական բնագծերը:

Վերոնշյալ հրթիռային կայանքները տեղակայելով Ալխանլու գյուղի մերձակա տարածքում, իր սովորության համաձայն, ադրբեջանական զինուժը պատսպարվել է խաղաղ բնակչության թիկունքում՝ վերջինիս օգտագործելով որպես կենդանի վահան՝ այդ կերպ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը: Օգտվելով պաշտպանվելու իր լիարժեք իրավունքից, հակառակորդի՝ խաղաղ բնակավայրին մերձակա տարածքում տեղակայված կրակակետը լռեցնելու համար, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հարկադրված են եղել դիմելու պատասխան գործողությունների: Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակի թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ