16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը կոչ է անում տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառի տոնը

Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաև՝ փոխադարծ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ: Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փախարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։  Քաղաքացիներին կոչ ենք […]

Մերկ կինը ներխուժել է Պորոշենկոյի եւ Լուկաշենկոյի հանդիպմանը /տեսանյութ/

Կիեւում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը հանկարծակի ակտիվիստուհի է ներխուժել եւ մերկացրել կրծքերը։  Երիտասարդ ակտիվիստուհու կրծքերին գրված է եղել «ապրիր, Բելառուս»։ Միջադեպը Լուկաշենկոյի դեմքին թեթեւ ժպիտ է առաջացրել, մինչեւ Պորոշենկոն ոչ մի կերպ չի արձագանքել դրան։ Աղջկան դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։

«Կամ Հայաստանը կգնա մինչև Բաքու, կամ…»

«Դանդաղ ընթացող պատերազմը շարունակվելու է: Ես  լայնամասշտաբ պատերազմը հավանական չեմ համարում, բացառում եմ: Այն չի կարող սկսվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի կողմից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը: Բեգլարյանը նշում է, որ այս անգամ եթե պատերազմ լինի հստակորեն լուծվելու է Արցախի հարցը, իսկ […]

Գայանե Ասլամազյանը նոր լուսանկարներ է հիապարակել /ֆոտո/

Գայանե Ասլամազյանն ամուսնու հետ վայելում է ամառային հանգիստը: Վերջերս ամուսնացած զույգը հանգստանում է Քալիֆորնիայի Սանտա Կատալինա կղզում: Դերասանուհին իր Instagram-ում ամուսնու հետ հանգստից մի քանի լուսանկար է հրապարակել.

Համացանցում կա ամեն ինչ, որպեսզի մայրն զբաղվի ինքնակրթությամբ. Իրինա Թովմասյան (տեսանյութ)

«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանն այսօր մասնակցում էր «Emily & Mommy» անունով մայրիկի ու դստեր կողմից կազմակերպված բարեգործական սեմինար-միջոցառմանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նման սեմինարիների կարիքը հայ մայրերն իսկապես ունեն: Միաժամանակ, նա նշեց, որ մայրիկները չպիտի սպասեն նման միջոցառումների, որպեսզի լավ ու արդյունավետ տեղեկատվություն ստանան, համացանցում կարելի է գտնել այդ բոլոր […]

Սահմանային լարվածությունն օր օրի ավելանում է

Տավուշի մարզ, Բաղանիս  համայնքի ղեկավար  Նարեկ Սարգսյանն  ասում է՝  Բաղանիսցիներն արդեն սովորել են կրակոցներրի ձայներին:  «Գոնե ամեն հինգ կամ տասը օրը մեկ կրակոցներ են հնչում: 2014-ից մինչ օրս սահմանային լարվածությունն է՛լ ավելի է մեծացել: Բայց մեր համայնքում գյուղացիների մոտ բացարձակ լարվածություն չկա: Սահմանային համայնքում ապրող մարդիկ կոփված են լինում. նրանց չեն  վախեցնում թշնամու կողմից հնչող […]

Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է Թուրքիայի դեմ գործող կազմակերպություններին օժանդակելու մեջ

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մի շարք  կոշտ հայտարարություններ է արել Գերմանիայի հասցեին: «Գերմանիան  հանդիսանում է այն երկիրը, որտեղ  մեր դեմ գործող  գրեթե բոլոր ահաբեկչական խմբավորումները վերսկսում են իրենց գործունեությունը»,- ըստ «CNNTurk» լրատվակայքի՝ ասել է  Չավուշօղլուն: Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ժամանակ թուրք նախարարը  զգուշացրել էր գերմանական կողմին, […]

Պուտինն ու Ալիեւը այսօր կհանդիպեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհանդիպեն այսօր երեկոյան՝ Սոչիում։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։ «Այսօր երեկոյան Սոչիում տեղի կունենա աշխատանքային շփում Պուտինի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ»,- ասել է Պեսկովը:  

«Emily & Mommy»-ն, հայ հայտնինները կիսվում են գաղտնիքներով` ինչպես խնամել երեխաներին (ֆոտո, տեսանյութ)

Մերի Սարիկյանն իր առաջնեկի` Էմիլիի հետ Գերմանիայի Մանհայմ քաղաքի «Ծնողների դպրոց»-ում ստացել է «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը։ Էմիլիի գործունեությունը հայտնի է դարձել նաև Հայաստանում: Այժմ նա հնարավորություն է ստացել մի խումբ մասնագետների հետ համատեղ Գերմանիայում և Երևանում իրականացնելու ծրագիր՝ նախատեսված մայրերի և երեխաների համար: Եվ այսօր Մերին իր դստեր հետ սեմինար էր անցկացնում հայ մայրիկների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված