02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը շարունակվում է. Արամ Ա. Վեհափառ

Լիբանանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը Հայոց ցեղասպանության 102-ամյակի առիթով պատարագ մատուցեց Անթիլիասի մայրավանքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի մամլո դիվանից, պատարագից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հայրապետական թափորն ուղևորվեց դեպի Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:  Հավաքին ներկա էին նաև նախարարներ, պատգամավորներ, Լիբանանի հայկական երեք կուսակցությունները, ինչպես նաև տարբեր միությունների ու կազմակերպությունների […]

Ճգնաժամ ԵԽԽՎ-ում

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Գարնանային նստաշրջանի մեկնարկը հաճելի չէր Հայաստանում տխրահռչակ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի համար: ԵԽԽՎ պատվիրակների մեծ մասը պահանջում է քննել նախագահի վարքը և ինքնագլուխ որոշումները: Նա քննադատվում է նույնիսկ իրեն առաջադրած ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: ԵԺԿ առաջարկով և վեհաժողովի պնդմամբ հարցի քննարկման համար վաղը կազմակերպվելու են լսումներ»։

Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը։ Ողջյուն հղելով Աթեշյանին և Թուրքիայի հայ քաղաքացիներին՝ Էրդողանը նշել է․ «Այս տարի ևս հարգանքով հիշում ենք 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում կյանքը զոհած օսմանցի հայերին և […]

Յուրաքանչյուրը պետք է պայքարի ցեղասպանության եւ ռասիզմի դեմ

Այսօր պետք է բոլորը հիշեն հայ ժողովրդի տանջանքների, հայերի նկատմամբ կատարված բարբարոսությունների մասին, նաեւ պատասխանատվության մասին, յուրաքանչյուրը պետք է պայքարի ցեղասպանության եւ ռասիզմի դեմ: Իզաբելլա Դինգիզյան Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ

Ադրբեջանում դադարեցվել է ռուսական ТНТ-ի հեռարձակումը

Ադրբեջանի որոշ կաբելային հեռուստատեսության օպերատորներ դադարել են վերահեռարձակել ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքները, գրում է haqqin.az կայքը: Հայտնի է, որ ալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր են ցուցադրում: Հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո: Իսկ մինչ այդ դրանց փոխարեն հեռարձակվելու են թուրքական ալիքներ:

Թուրքիան այս անգամ ապրիլի 24-ին ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել

Պաշտոնական Անկարան, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականությանը և իրականությունը կեղծելու համար գործի դնելով բոլոր հնարավոր և անհնար միջոցները, այս անգամ ապրիլի 24-ին, Ցեղասպանության եղելություն հերքող գիրք է հրատարակել: Ըստ թուրքական «Yenişafak» պարբերականի՝ «Դեպի տեղահանություն տանող ճանապարհը» խորագրով գիրքը իբր թե ներառում է օսմանյան արխիվներից վերցված փաստեր: Գիրքը հանրությանը ներկայացրել է Թուրքիայի պետական արխիվների […]

Ամեն տարի Թուրքիայի դրոշը վառելը, բողոքելն ու պահանջել, որ ճանաչեն Ցեղասպանությունը, արդեն անցյալում պետք է մնա /ֆոտո, տեսանյութ/

Շիրակի մարզում ինչպես միշտ hիշատակի պատարագ կմատուցվեց  Շիրակի թեմի եկեղեցիներում, նաև աթոռանիստ «Սբ Աստվածածին» եկեղեցում: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն  նախ Գյումրիում Բագրատունյաց պուրակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին: Բայց տարիներ շարունակ  Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները  գալիս են Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձոր, որն ավելի հայտնի է Ջարդի […]

Բռնագաղթից հյուծված տատս թրքուհուց հաց է խնդրել եւ …

Աշխեն Ղազարյանի պատմությունը 1906 թ., Կարս, Ծփնի գյուղ Հելինե Հարությունյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Աշխենի տասներկու տարին դեռ չէր լրացել, երբ թողեցին իրենց հսկայածավալ սեփականություններն ու մազապուրծ փախան,  բայց այն մտայնությամբ, որ մի օր անպայման կվերադառնան։ Հիշում էր, որ հայրը«փախեփախի» խառնաշփոթի մեջ հասցրել էր հապճեպ թաքցնել ոսկիները։ Նրա մայրը մահացել էր մինչև բռնագաղթը, […]

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անդրադարձավ օֆշորային սկանդալին

Մեր երկիրն անում է ամեն ինչ, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այսօր  Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ «Ամեն տեղ էլ հայ համայնքները, արտաքին գործերի նախարարությունը ջանքեր են թափում, որպեսզի աշխարհին ճանաչել տան ցեղասպանության փաստը», – նշեց  Կճոյանը: Անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալի գործին՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշեց. «Սխալ […]

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 12-ին Բուխարեստի «Տապան» թատրոնում Ռամպա թատերախմբի կողմից բեմադրվեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի վրա հիմնված «Տեղդմնացիրյան» պիեսը։ Ապրիլի 20-ին Բուխարեստի «Հումանիտաս» գրախանութում ներկայացվեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի «Հայերի հօդս ցնդած երազանքը. 1915» գրքի ռումիներեն թարգմանության հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի