17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցուկենբերգը ցուցադրել է նորածին դստերը /ֆոտո/

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլան օրերս կրկին ծնողներ են դարձել։ Լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ դուստրը՝ Ավգուստան։  Ցուկենբերգը փոքրիկի լուսանկարն արդեն տեղադրել է համացանցում։  «Երեխային գրկելն ամենալավ բանն է»,-մեկնաբանել է նա լուսանկարը։ Ցուկերբերգի ու Պրիսցիլլա Չանի առաջնեկը՝ Մաքսը, ծնվել է 2015 թվականին։  

Մահացել է վիճաբանության ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից. պարզվել է կասկածյալների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: 2017թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա»   ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը […]

Ի գիտություն վարորդների

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017թ. սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղակայման փոփոխություն: Փոփոխության արդյունքում երթևեկելի մասի աջ կողմից լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև սեպտեմբերի 10-ը մանկապարտեզներ կընդունվի ավելի քան 9000 երեխա․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մանկապարտեզներում հերթագրման և երեխաների ընդունման գործընթացի կազմակերպմանն ու ծնողների մտահոգություններին: «Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մտահոգվելու խնդիր բացարձակ չկա: Մենք հստակ կանոնակարգել ենք աշխատանքները և համապատասխան կարգի համաձայն, սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը կկատարվի երեխաների ընդունելություն, որի արդյունքում ավելի քան 9000 երեխա ևս կսկսի հաճախել մանկապարտեզներ: Մեր […]

Գեւորգ Սաֆարյանը՝ քրեական հեղինակությունների հետ խնդիրներից /տեսանյութ/

Այսօր` սեպտեմբերի 4-ին  Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը։ Փաստաբանը բողոքարկում է Գևորգ Սաֆարյանի՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու գործով որպես տուժող ճանաչվելու վերաբերյալ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Նշենք, որ դատարանը որոշել էր նշյալ գործը կարճել։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. Ամանորի գիշերը, երբ […]

Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային համագործակցության հարթակին միանալու հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» և  «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունների ներկայացուցիչներ Ժիրայր Էդիլյանին, Գայանե Վարդանյանին և Գրիգորի Գրիգորյանցին: Նախարար Դավիթ Հարությունյանը կարևորել է հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպությունների ստանձնած առաքելությունն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը: «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը համառոտ ներկայացրել է Երեխաների նկատմամբ բռնության […]

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Սոցիալական փաթեթի  շահառուների  բժշկական սպասարկման նոր համակարգը ներդնելու ուղղությամբ աշխատանքները տարվում են ժամանակացույցին համապատասխան։ ՀՀ առողջապահության նախարարի  հրամանով արդեն հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջա­նակ­ում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը։ Ցանկում ընդգրկվել են հայտ ներկայացրած  այն բժշկական կազմակերպությունները, որոնք բավարարել են պահանջվող պայմանները։  Դրանցից առաջինը տվյալ բժշկական օգնության և սպասարկման […]

ԵԼՔ-ը շարունակում է

ԵԼՔ-ը շարունակում է Երեւանի փողոցների անվանափոխման շուրջ պահանջը՝ առաջարկելով Կասյանի փողոցը անվանակոչել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով: Այս առնչությամբ Ստեփան Դանիելյանը գրում է. Վազգեն Ա Բուխարեստցին Խորհրդային տարիներին իրոք սիրված էր ժողովրդի կողմից և յուրօրինակ ազգային խորհրդանիշի էր վերածվել: Դրան հատկապես նպաստում էին նրա պատկառելի արտաքինը և առաքինի պահվածքը: Արտասահմանից ժամանած պատվիրակությունները զարմանում էին նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի