17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շոկոլադի նոր տեսակ է ներկայացվել՝ վարդագույն

Շվեյցարական Barry Callebaut ընկերությունը հասարակությանը նոր տեսակի՝ վարդագույն շոկոլադ է ներկայացրել։ Այս շոկոլադն առանձնանում է թե գույնով, թե համով։ Վարդագույն շոկոլադի գույնը ապահովում են ոչ թե արհեստական ներկանյութերը, այլ հատուկ կակաոյի տեսակը։ Այն ոչ քաղցր է, ոչ դառը, առանձնահատուկ համ ունի։ Ընկերությունը հույս ունի, որ վարդագույն շոկոլադը դուր կգա հատկապես երիտասարդներին։     

Առաջին հերթին պետք է հաղթահարվեն խոչընդոտները

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե իբր բոլորին հայտնի է` ինչ է քննարկվելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջիկա հանդիպմանը: Պատասխան: Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք […]

Հայաստանի քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա դյուրացվել է

Սեպտեմբերի 6-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Ընդունելությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փոխանակեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, ինչպես նաև արտգործնախարարների շնորհավորական ուղերձները։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտակարգ իրավիճակների նախարար […]

Մորաքույրս 50 տարեկանում օգտագործում է այս դիմակը եւ 30 տարեկանի տեսք ունի

Ասպիրինը, բացի ցավազրկող և ջերմիջեցնող հատկությունից, նաև հրաշալի միջոց է մաշկային խնդիրների դեմ: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ասպիրինով դիմակներ: Ասպիրինի երեք հաբի վրա լցնել երեք ճաշի գդալ ջուր, պահել որոշ ժամանակ, այնուհետև խառնել և ստանալ մածուկանման զանգված: Դեմքը լվանալուց հետո շրջանաձև շարժումնրով քսել դեմքին, պահել 10-15 րոպե: Կրկնել շաբաթական երկու անգամ: Ասպիրինի երեք հաբը թրջել կիտրոնի […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին` նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն կարևորել է երկու քաղաքների սերտ համագործակցության շրջանակում Երևանի օրերի անցկացումը: «Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության 2015-2020 թթ. ծրագրի ընթացքը մեկ անգամ ևս փաստում է, որ գործընկերային մեր […]

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է քաղաքաշինական և զբոսաշրջային նշանակություն ունեցող ծրագրերի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման, Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրերին, Վանաձոր քաղաքի զարգացմանը, ինչպես նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Զեկուցվել է, որ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող […]

Ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Հասրաթյան, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Միրաքյան, Գ. Զոհրապի փողոցների, Վշտունու փող. 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Լենինգրադյան փող. 46-ից-50, Սիսակյան փող. 2-րդ, 4-րդ, 6-րդ համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]

Սիրահարվել էր աշուղի երգերին. հուզիչ պատմություն/տեսանյութ/

Ռոստովում բնակվող Հասմիկը  աշուղ Սահանուշի հետ ծանոթացավ համացանցի միջոցով: Իր խոսքով՝ սիրահարվել է նրա երգերին: Ամառային արձակուրդը որոշել է նվիրել սիրելի աշուղին.«Ուզում էի ծանոթանալ նրա հետ, ապրել նրա տանը, տեսնել, թե ինչպես է ստեղծագործում…»: Հայաստանում առաջին անգամ հանդիպեցին իրար: Տիկին Հասմիկը հուզվում է, աշուղը առավել: Տիկին Հասմիկը նշում է, որ հաճախ է արտասվել Սահանուշի «Մայրիկ» […]

Անգելա Մերկելի ուղղությամբ պոմիդորներ են նետել /տեսանյութ/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «պոմիդորային հարձակման» է ենթարկվել։ Նախընտրական հանդիպման ժամանակ մարդիկ նախ սկսել են սուլել կանցլերի ելույթի ժամանակ, ապա նրանցից մի քանիսը պոմիդորներ են նետել Մերկելի ուղղությամբ։ Այս ամենին Մերկելը միայն ժպիտով է արձագանքել։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի