18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հզոր երկրաշարժ Մեքսիկայում․ զոհերի թիվը հասել է 58-ի /ֆոտո, տեսանյութ/

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:39-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. սեպտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժ.08:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժ.04:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 15.080 և արևմտյան երկայնության 93.740 աշխարհագրական կոորդինատներով (Մեքսիկա, Տրես-Պիկոս քաղաքից 119 կմ հարավ-արևմուտք), օջախի 70 կմ խորությամբ, 8.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: […]

Հարազատները ահազանգում են

«Հրաչյաի աշխատանքի հարցը լուծված է: Սպասում ենք գրությունը ստանանք ու արդեն նա դուրս կգա աշխատանքի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը:  Վիկտոր Մարտիրոսյանը հայտնեց , որ Հրաչյան արդեն տեղափոխվել է իր համար հատկացված սենյակ, և շուտով, աշխատանք գտնելուց հետո նա կկարողանա գնալ աշխատանքի, գնալ տուն, իսկ […]

«Սասնա ծռեր»-ի ողբերգությունը

Քաղաքական աշունը, կարծես թե, արդեն մեկնարկել է: Ճիշտ է, ոչ բուռն տեմպով, բայց որոշ քաղաքական ուժերի կողմից նկատվում են հետհանգստյան ակտիվության որոշ քայլեր: Առավել ակտիվ են հատկապես արտախորհրդարանական ուժերը, որոնք փորձում են ամեն ինչ անել հասարակության ուշադրության կենտրոնում մնալու համար: Բավականին ակտիվ են նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Նրանց կողմից անընդհատ հնչում են հայտարարություններ ու […]

Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ Մարալ Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը

Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հրատարակել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող հալեպահայ Մարալ Հարությունյան-Բոյաջյանի  «Gelincikler açarken” («Երբ բացվում են կակաչները») վեպի թուրքերեն տարբերակը: Վեպը պատմում է Հայոց ցեղասպանության շրջանում Սասունի Սալոր գյուղում բնակվող երկու երիտասարդի՝ Անոյի և Տարոնի սիրո մասին: Իր ավանդույթներին ամուր կառչած, լեռների ծոցում ծվարած ու իր գյուղական առօրյայի մեջ թաղված Սալորը կարծես լիովին […]

Արդեն 10 օր է փնտրում են Աննային

Արդեն 10 օր է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեն: Մայրը ասաց, որ օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը՝ զանգահարել են, սակայն անհասանելի է եղել: Հաջորդ օրը առավոտյան նա զանգել է մայրիկին ասել այնպիսի բաներ, որը, ըստ ծնողի՝ իրեն ստիպել են: Մասնավորապես, ասել է, որ […]

Արտակարգ դեպք Երեւանում. պայթեցրել են բանկոմատը

ՀՀ ոստիկանությունն առավոտյան ժամը 05։15 ահազանգ է ստացել այն մասին, որ Հանրապետության 71 հասցեում փորձում են բանկոմատ թալանել: Այնտեղ է մեկնել օպերատիվ խումբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ Shamshyan.com-ի՝ բանկոմատից «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով հափշտակվել է 3 մլն 300 հազար դրամ:  

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ ԵԱՀԿ ԽՎ

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ Մուտոնենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու անհրաժեշտությունը:  Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնային լինի թե միջազգային համայնքի, թե երկու երկրների առաջնորդների համար։ «Այս հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի։ Խաղաղ […]

Արեգակի երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Սեպտեմբերի 6-ին արեգակի երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչ հետևանքով դեպի մթնոլորտ են տեղաշարժվել հսկայական ծավալի իոնացված մասնիկներ, որը անցած գիշեր Նորվեգիայի տարածքում ուղեկցվել է շքեղ բևեռափայլի երևույթով»։  

Մակրոնը դեմ է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լիովին խզվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թեև Թուրքիան վերջին ամիսներին հեռվացել է Եվրամիությունից (ԵՄ), այնուամենայնիվ պետք է խուսափել հարաբերությունների վերջնական խզումից: Թուրքական «Hürriyet» պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  Մակրոնի արձագանքին նախորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ հայտարարությունը: Ըստ Մերկելի՝ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է դադարեցնել: Մակրոնը նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի