19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.  «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում […]

Հայաստանում Մաքսային, Հարկային ծառայությունները և ՊԵԿ-ը մաքուր են աշխատում․ ռուսաստանաբնակ գործարար

«Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց՝ իրեց ընկերությունում միջին աշատավարջը կազմում է մոտ 150 հազար դրամ։  Ռուսաստանաբնակ գործարարը շեշտեց՝ ուզում է առանձնակի շնորհակալություն հայտնել հարկային ծառայություն մատուցող բոլոր աշխատակիցներին։ «Նրանք աշխարում եմ ազնիվ ու արդար։ Մաքուր են են աշխատում նաև Մաքսային ծառայությունը, ՊԵԿ-ը։ Այսքան ժամանակ որևէ թերացում չենք նկատել։ […]

Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր. գեներալ

«Ով շահարկում ա, ինքը շահարկված ա»,- այսպես արձագանքեց Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանը` հարցին, թե լրատվամիջոցներում հաճախ են լուրեր շրջում նրա ունեցվածքի մասին, մասնավորապես՝ նրա 8 մեքենաների մասին։ «8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ […]

Ամեն անգամ հանդիպելուց դուք մեզանից փող եք ուզում. վարչապետը`քաղաքացուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ևս Եռաբլուրում էր: Նա խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել` փորձելով սահմանափակվել շնորհավորանքներով: Ամեն դեպքում հարցին, թե ինչու է որոշվել ռուսաց լեզվի հայեցակարգ մշակվել, որը մեծ դժգոհությունների առիթ է դարձել և չի պատրաստվում վերանայել իր այդ որոշումը, Կարեն Կարապետյանն արձագանքեց, թե նման հանձնարարական չի եղել: Իսկ թե Կրթության նախարարի որոշումն ինչո՞վ է պայմանավորված, […]

Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին  Անկախության տոնի կապակցությամբ, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանը եւ Հայաստանը 2 կարեւոր բան ունեն նշելու՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը։ ՌԴ նախագահը բարձր է գնահատել երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ […]

Փոստանջյանը համահայկական ընդվզում է նախապատրաստում (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր Եռաբլուրում ուղերձով հանդես եկավ և հայտարարեց՝ նախապատրաստում են համահայկական ընդվզում: «Հենց այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի, որը պետք է ներառի Հայստանի, Արցախի բոլոր քաղաքները, նաև աշխարհի այն բոլոր քաղաքները, որտեղ ապրում են հայեր: Մենք նման գործընթացի միջոցով անվստահություն ու մերժում ենք հայտարարում այս ապօրինի […]

«Հայաստանը պետք է ձգտի անել այնպես, որ սփյուռքը վստահի իրեն»

Այսօր Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ, հայ կաթողիկե պատրարքարանի տեղեկատվական գրասենյակի տնօրեն «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Սարգիս Նաջարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին՝ ընդգծելով՝ համաժողովի խորագիրը ճիշտ էր ընտրված, այն է ՝ Հայաստանի ու սփյուռքի միջև պետք է լինի փոխադարձ վստահություն։ «Այստեղ հարց է առաջանում․ սփյուռքը վստահե՞ց այդ համաժողովի ընթացքում հնչեցված հայեցահարգերին։ Իհարկե, դժվար […]

Այս տոնը ոչ մեկի նվերը չէ. Պարույր Հայրիկյան/տեսանյութ/

«26 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը իր կյանքում առաջին անգամ ինքնորոշվելու հնարավորություն ունեցավ և 94 տոկոսով քվեարկեց անկախության օգտին: Դա մեր պատմության մեջ առաջինը լինելով պետք է էական ներդրում ունենար պետականության կայացման գործում: Այս տոնը մեր ազգի մեծագույն տոնն է համարվում»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: […]

Արտագաղթի պատճառները շատ են ու զանազան. Ամենայն հայոց կաթողիկոս

Յուրաքանչյուր անձ, նաև եկեղեցական ունի իր հայեցակետն ու տեսակետը, իր ընկալումները, բոլորս խոսում ենք արտագաղթի մասին, ու մենք պիտի մեր ջանքերը մեկտեղենք, որպեսզի կարողանանք կանխարգելել այդ երևույթը և մեր երկիրը դարձնել ազգահավաքության հայրենիք, օջախ ու տուն. այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Ըստ նրա` պետք է այնպես անել, որպեսզի խաղաղության […]

Եկեք, այս մանրուքներից, վատառաղոջ քննադատություններից վեր մնանք. Արամ Ա (տեսանյութ)

<Այսօր ինչի օր է, անկախության օրն է, եկեք, բոլորս մեր մտածումները, զգացումները կենտրոնացնեն անկախության վրա և ամրացնենք մեր հայրենիքի անկախությունը>,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, երբ հարց հնչեց նրա վերջին հայտնի ելույթի մասին: Նա նշեց, որ անկախությունը սրբագույն արժեք է, յուրաքանչյուր հայրի ձգտումն ու պարտավորությունն է: <Մենք ահավասիք ունեցանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի