03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքներին հետևել է Կամո Արեյանը

Երևանում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգու տարածքը: Սանմաքրման աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Աշխատանքներին մասնակցել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Շաբաթօրյակի մասնակիցները ապահովված են եղել աղբահավաք պարկերով, ձեռնոցներով, բահերով և անհրաժեշտ […]

Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն է կատարվել

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողություն է կատարվել: Ինչպես տեղեկացնում է «Ntv» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, կողոպտիչներին հաջողվել է եկեղեցուց մի քանի իր գողանալ: Սակայն նրանք ստիպված են եղել փախչել, երբ նրանց նկատել են մեծ սրբապատկերը և խաչը եկեղեցուց դուրս բերելիս: Սրբապատկերը և խաչը դրսում թողնելով նրանք փախել են՝ իրենց հետ տանելով գողացված որոշ […]

Պոլսահայ պատգամավորը մեջլիսում բարձրացրել է կալանավայրերում «Ակօսի» արգելքի հարցը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը կալանավայերերում արգելելու հարցը բարձրացերել է Թուրքիայի մեջլիսում:  Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը: Սելինա Դողանը Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված հարցապնդում է ներկայացրել՝ պահանջալով պարզաբանել ձերբակալված իրավապապաշտպանների սահմանադրական իրավունքների խախտումները, որոնք կատարվում են Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով: Դողանը հարցապնդման մեջ հետևյալ […]

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել․ Բրյուսել

«Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ», – Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը Բրյուսելից «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում ընդգծում է՝ Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր. «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում»: Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ […]

Քաղաքացիներ, մի հապաղե՛ք, գնացեք ՊԵԿ և ցույց տվեք՝ որտեղ է այդ 50%-ը

Մի տարի ա՝ կառավարությունը, վիզ դրած, ստվերի դեմ ա պայքարում: Ասում եմ՝ առանց որևէ հեգնանքի: Իրոք շատ հետևողականորեն պայքարում են ստվերի դեմ, և բոլոր վիճակագրական տվյալներում դա երևում է: Օրինակ՝ ՀՆԱ-ի աճը չի երևում, իսկ ստվերի կրճատումը երևում է: Արդյունքում 6,6% աճել է հարկերի հավաքագրումը և մոտ 3% «աճել» է ՀՆԱ-ն: Եթե գազի շուկան էլ […]

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբատում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը Հանրապետության Նախագահը ստացել և ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: 

Թամարայի ցնցող երգը…. /տեսանյութ/

16 ամյա Թամարան դեռ փնտրտուքների մեջ է: Նա երազում էր հոգեբան դառնալ ու երազանքին զուգահեռ երգում է: Թամարա Բոստանչյանը Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան է: «Ուսուցչուհիս` աշուղ Սահանուշը ինձ տանում է  երգի ճանապարհով: Նա ինձ չի ուղղորդում, ուղղակի տանում է ու ինքն էլ չի զգում իր զորության գինը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թամարան: Թամարա Բոստանչյանը […]

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «TurAz Kartalı-2017» անվանումով թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության պլանով: Թուրքական աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ МиГ-29, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի