24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս որոշումը Արտուշ Գաբրիելյանինը չէ. ի՞նչ է սպասվում «Սասնա ծռերին»/տեսանյութ/

««Սասնա ծռեր» 18 անդամի գործով  դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրաժարվել է այս գործը քննելուց, սակայն, նա ընտրել է ոչ թե ինքնաբացարկի տարբերակը, այլ` գործից մաս անջատելու»,- այսօր` սեպտեմբերի 28-ին,համարժեք հայտարարությունց հետո, Ավան և Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց գործով պաշտպան Երվանդ Վարոսյանը: «Տպավորությունն այսպիսին է` իրենց համար կարեւորություն ունեցող ամբաստանյալների մասն անջատվել եւ […]

Խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորներից մեկը կոտրել է մյուսի ծնոտը /տեսանյութ/

Ուկրաինայի Ռադայում պատգամավորները կրկին ծեծել են իրար։ Ծեծկռտուքը հասել է նրան, որ պատգամավորներից մեկը կոտրել է մյուսի ծնոտը։    Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում։

Վերջին մեկ շաբաթվա երկրաշարժերը

Ս.թ. սեպտեմբերի 21-ից մինչև 27-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 23-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 6-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 05:20-ին, M=0.4, Չարենցավան քաղաքից 4 կմ դեպի հարավ-արևմուտք, սեպտեմբերի 22-ին, ժամը 02:54-ին և 03:16-ին, M=0.3 և M=0.5, Ապարան քաղաքից 25 կմ […]

«Հարցնում ենք՝ ո՞վ է գրել «Լուսնի սոնատ»-ը, պատասխանում են՝ Արմենչիկը» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման հետ կավպած նոր հայեցակարգիին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսեց «Ամենախելացին» հաղորդման նկարահանումների ընտրական փուլի մասին, որի միջոցով կարելի է հասկանալ՝ ինչպիսին է հայ աշակերտների կրթական մակարդակը: «Վերջին 3-4 տարիներին ես շփվում եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների հետ «Ամենախելացին» հաղորդման շրջանակներում։ ժողովո՛ւրդ, վիճակը սարսափելի է: Մենք տալիս ենք […]

Ադրբեջանը խոշոր ռազմական գործողությունների է պատրաստվում. Կիրո Մանոյան

Ադրբեջանը խոշոր ռազմական գործողությունների է պատրաստվում: Եվ ամբողջ նախապատրաստությունը, որ նրանք իրականացնում են ինչպես Նախիջեւանում, այնպես էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, վկայում է այն մասին, որ Բաքուն խոշոր ռազմական գործողություններ է պատրաստում: Սակայն դա չի նշանակում, որ անպայման պատերազմ կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց, […]

Ամերիկյան նոր ֆիլմ՝ Հայոց ցեղասպանության մասին

«Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է», – հավաստում է ամերիկյան անվանի դերասան եւ պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը։ Տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին՝ նա որոշեց բարձրաձայնել խնդիրն աշխարհով մեկ: Նա նշում է, որ հայ ժողովուրդն այնպիսի փորձություններով է անցել, որ կարող է աշխարհից այդ փորձությունների ճանաչումն ակնկալել: Ուիլյամսը որոշում է ֆիլմ ստեղծել, որը թիրախավորում է այդ ճանաչման ճանապարհին կանգնած […]

Համոզված եմ՝ բոլոր գործոնները հաշվի են առնված. նախարարը՝ Վազգեն Խաչիկյանից

Անցած տարվա ընթացքում կատարվել են յոթ կարևոր քայլեր.  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Դրանցից Դավիթ Հարությունյանն առանձնացրեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը. «Այս օրենք տվել է ողջ գործիքակազմը և հանձնաժողովը հնարավորություն ունի ստանալ տվյալներ տարբեր հանրային ռեգիստրներից, որպեսզի ստուգի արդյոք հայտարարագրերը ներկայացված են ճշգրիտ, և եթե առկա են որոշակի խնդիրներ, […]

«Վերջին տարիներին աբորտների նվազման միտում է նկատվում»

Հայաստանում ըստ օրենքի՝ կինն է որոշում՝ ցանկանո՞ւմ է հղիությունն ընդհատել, թե՞ ոչ․ ամուսինը, փաստորեն,  այս հարցում որոշում կայացնելու իրավունք չունի Օրենքով չնախատեսված դեպքերում 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը մեր երկրում արգելվում է։ 2016 թվականին ընդունվեց օրենք, ըստ որի՝ պահանջվում է, որ հղիության արհեստական ընդհատման թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց պարտադիր տալ […]

Իրաքյան Քուրդիստանի հայերը կողմ են քվեարկել անկախությանը

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում ապրող հայերը հիմնականում «այո» են քվեարկել սեպտեմբերի 25-ին այնտեղ անցկացված անկախության հանրաքվեն: Այս մասին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է 2009-2013թթ. Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր Արամ Շահին Բաքոյանը: Նա նաև նշել է, որ իրաքյան Քուրդիստանում ապրող շուրջ 4.000 հայերից ընտրելու իրավունք ունի 650-ը: Բակոյանի խոսքով տեղի հայերի մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի