25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հո ես գիժ չե՞մ, գնամ հոգեբանի մոտ»

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է: «Հոգեկան խնդրները կարող են լինել գենետիկ, կամ ինչ-որ տրամվայի հետևանքով ձեռքբերված, կամ զանզան այլ պատճառներով: Ֆիզիկական հիվանդությունները մեզ նեղում են, բայց եթե ունենում ենք առողջ հոգեբանություն, կարողանում ենք այդ խնդիրները լուծել: Ամբողջ աշխարհում հոգեկան առողջության խնդիրն առաջնային է: Շատ խնդիրներ կան, որ ազդում են դրա վրա, առաոտյան շուտ արթնանալը, […]

Վարչապետն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի և համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում ամփոփել այցի արդյունքները

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Կառավարության ղեկավարին այստեղ դիմավորել են Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս ողջունել և կարևորել են ՀՀ վարչապետի այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական կապերի հետագա զարգացմանն […]

Հայտնի է ԵԽԽՎ նոր նախագահի անունը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: ԻՆչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց <<Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը>>: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ […]

Ղրիմի անօրինական կցումը չենք ճանաչել և չենք էլ ճանաչի․ Էրդողան

Ուկրաինայում  գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ ասուլիսի ժամանակ հայտնի է դարձել, որ երկու նախագահները հանդիպման ժամանակ խոսել են թուրք-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին: Էրդողանը նաև անդրադարձել է Ղրիմի թաթարների խնդիրներին, […]

Թեհրանում կայացել է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։  Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են […]

Տեսահոլովակի պրեմիերա` «Երևան՝ սիրո քաղաք»

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված նոր տեսահոլովակ՝ «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով: Երաժշտության հեղինակն է Արա Թորոսյանը, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը  Գրիգոր Վահրամյանն է, իսկ պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյանը:

Վթարային ջրանջատում

            «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 11-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի` Կարմիր բանակի, Երևանյան փողոցների և հարակից տարածքների հանրային բաժանորդների, ժամը 30-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

Պաշտոնատար անձինք հարկադրել են իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ տալ

Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Ք.-ն դատական նիստի ընթացքում հայտնել է, որ նշված […]

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: 

Առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրել են «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը: Ողջունելով ներկաներին` Երևանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի