24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդը փոշմանել է. Մամիկոն Ասլանյանը՝ Արկադի Փելեշյանից/տեսանյութ/

Մինչ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և ՀՎԿ տարածքային ղեկավար Արկադի Փելեշյանի սրորագրած համաձայնագիրը՝  մեկ տարի առաջ Հայկական վերածնունդը կոալիցիա էր կազմել Լուսավոր Հայաստանի և  Բարգավաճ Հայաստանի հետ, որի արդյունքում նախատեսվում էր, որ Լուսավորից Քրիստ Մարուքյանը պետք է դառնա Վանաձորի քաղաքապետ: Սակայն փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու հինգ անդամներ քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին:  Հայկական վերածնունդը համարում […]

Հովհաննես Սահակյանն անդրադառնում է Ժակի բարձրացրած հարցին (տեսանյութ)

«Նվազագույն կենսաթոշակի չափը 16 հազար դրամ է: Իհարկե, ես կարող եմ ասել, որ դա երբևէ չի կարող բավարարել և համադրելի լինել նվազագույն զանգվածի  չափին: Որպես ծառայության պետ՝ ուրախ կլինեմ, որ կարողանանք այդ շեմերը բարձրացնել: Գտնում եմ, որ առաջիկայում կայունացման բյուջեն, որ սահմանել է կառավարությունը, առաջիկա տարիներին բախտ կվիճակվի նշել կենսաթոշակների չափի բարձրացումը»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սոցիալական ապահովության […]

ԱԺ շենքի մոտ մեքենա է այրվում. արտակարգ դեպք

Երեւանի Բաղրամյան պողոտայում պայթյուն է լսվել եւ կայանված ավտոմեքենաներից մեկն սկսել է այրվել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները, որոնք մարում են հրդեհը: Դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի դիմացի հատվածում, Գիտությունների ազգային ակադեմիայի շեքի մոտ: Բաղրամյան պողոտայի նշված հատվածը փակվել է:

Նախագահը ներկա էր «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց և հյուրերի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը […]

Հատուկ ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին․ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Հարգելի՛ ընկերներ, Ինչպես գիտեք, մենք հաճախակի ենք հանդիպում պարոն Լավրովի հետ ինչպես Երևանում ու Մոսկվայում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում: Այսօր ես կրկին ուրախ եմ ողջունելու Հայաստանում իմ գործընկեր և ընկեր, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովին: Ռուսաստանի արտաքին գործերի […]

Կեղծ ստաժ գրելու արդյունքում թոշակներից 4-5 միլիոն հետ է գանձվել (տեսանյութ)

2017 թվականին կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների թիվը կազմել է 524.485. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Միանվագ նպաստ նշանակվել է 34.786, խնամքի նպաստը՝ 8327 հոգու: Նա նշեց, որ տարեկան 250 հազար դիմում է ներկայացվում իրենց կառույցին:  Հովհաննես Սահակյանն ասաց, որ որևէ միջնորդություն իր համար դեր չի խաղալու: «Ես […]

Գյումրվա Էրքյուլ Պուարոն ռեկտորն է

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում վերջին աղմկահարույց զարգացումներից հետո տիրող մթնոլորտին. Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, «դավադրությունների տեսության» սիրահար Սահակ Մինասյանը «կոլխոզնիկների, սովխոզնիկների եւ պրոլետարիատի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքով» այսօր կրկին մամլո ասուլիս էր հրավիրել … Միամիտ մամլո ասուլիսների սույն սիրահարի զավեշտալի «բացահայտումներն» ուղղակի ծիծաղելի են … Սեփական […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   21.11.2017թ.  Վեոլիա Ջուր ՓԲԸ

Ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել ՃՈ տեսանյութերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. սեպտեմբերի 7-ին դիմում էր հղել ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել ՀՀ Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը՝ կապված ասմունքող Լիանա Զուրաբյանի անձնական տվյալները պարունակող աղմկահարույց տեսանյութի հրապարակման հետ, և իրականացնել օրենքով սահմանված վարչարարություն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այդօրինակ խախտումները կանխելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին Ոստիկանությունը Youtube […]

Ես չափազանց լավատեսություն չէի հայտնի․ Լավրով

Այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են։ Նա նշեց, որ Բաքու այցի ժամանակ արդեն նշել է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր բաղկացուցիչները կան։ «Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում եւ հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի