05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կդնեմ մանդատս, բայց թիմիս չեմ դավաճանի. Ալիկ Սարգսյան

«Ես 2012թ-ից էնքան եմ առնչվել «դ» տառով էդ չարիքի հետ, որ կոչվում ա դավաճանություն…աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, իմ ընկերներին չեմ դավաճանի, էդ «դ»  տառը իմ վրա չեմ վերցնի: Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի՝ երեկվա քվեարկությանը: […]

Խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքար մինչեւ վերջ

Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում: Այսօր հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների եւ նրա կամքի արտահայտողները չեն: «Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար: Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝ – […]

Արթուր Բաղդասարյանի կոչը

ՕԵԿ  նախագահ Արթուր Բաղդասարյանը անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով  չկորցնել վճռականությունը և շարունակել պայքարը։  Արթուր Բաղդասարյանը մասնավորապես գրել է․ Պայքարը շարունակվում է, չկորցնե՜ք վճռականությունը։ Հայտարարում են ՕԵԿ-ից:   

Փաստաբանների պալատի նախագահի կոչը դատական համակարգին

Հարգելի դատավորներ, Հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաև առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան

Գյումրեցի ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Այսօր գյումրեցի ցուցարարները  փակել էին Շիրակի մարզպետարանը, հետո էլ ճանապարհները փակելով հասան  Գյումրիի քաղաքապետարան՝ պահանջելով Գյումրիի քաղաքապետի հրաժարականը ու միացումը ցուցարարներին:   Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը  ընտրվել են  Հանրապետական և Քրիստոնեդեմոկրատների հետ դաշինքի ձայների շնորհիվ: Սամվել Բալասանյանը  պատասխանեց, որ ինքը կուսակցական չէ, ապա խոսեց ժողովրդավարությունից ու իրենց աշխատանքը խաթարելուց ու թողեց հեռացավ:     Հարյուրավոր […]

Իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը

Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների: Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել […]

Ցուցարարները փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը

Երեկ Հանրապետության հրապարակում հնչած հայտարարությունններից հետո  ցուցարարները որոշել են Գյումրիում ևս փակել փողոցներն ու գերատեսչական հաստատությունները։ Այսօր վաղ առավոտյան գյումրեցի ցուցարարները փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը՝ թույլ չտալով  աշխատողներին մտնել ներս։ Այժմ սշխատակիցները դրսում են։ Նշենք, որ ոստիկանականները տարածքում շատ քիչ են։ Կանգնած են դռան մոտ, բայց նրանցից առաջ կանգնել են ցուցարարները։ Մարդիկ սկսում […]

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին նաև փողոցում

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին նաև փողոցում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ երկրում ստեղծվել է աննախադեպ վիճակ, որի հետ պետք է հաշվի նստել: «Մեր որոշումը քաղաքական բոյկոտ էր, որպեսզի նրանք սթափվեն և հետևություններ անեն», – նշեց Էնֆիաջյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն:  […]

Հայաստանը պետք է ընտ­րի՝ կամ կայուն պետություն, կամ ինչ-որ ուժեր երկիրը կտա­նեն կործանման. Իրավունք

Թերթի հետ զրույցում ՌԴ  Պետական դումայի պատգամավոր, Եվրասիակսւն ինտեգր­ման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, Դոնի ամենազոր զորքի ատաման ՎԻԿՏՈՐ ՎՈԴՈԼԱՑԿԻՆ, անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, շեշտեց, որ բացառապես պետք Է գնալ սահմանադրական ճանապարհով: -Սա Հայաստանի եւ հայ ժողովրդի ընտրությունն է, որոնք այսօր պետք է հստակեցնեն իրենց ուղին՝ զարգացում են ուզում, թե՝ այլ բան: Հայաստանը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված