01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակակշիռների առաջին հաղթանակը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները ՉԵՆ ՀԱՐԿՎԵԼՈՒ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար […]

Ընտրակաշառքի թաքնված ձեւ. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձեւերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է: Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչեւ անգամ հարյուր ակտիվիստների՝ նրանց վճարելով 50-100 հազար դրամ, խոստանալով պարգեւավճար թեկնածուի հաղթանակի դեպքում: Սա […]

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց քայլերթի նպատակը

«Այսօր մենք սկսում ենք նոր՝ շատ ավելի երկար քայլարշավ, որը փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ այսօրվա քայլարշավը նվիրված է հայ ժողովրդի հետագա հաղթանակներին. «Ապագայի համար մենք կրում ենք հատուկ պատասխանատվություն, որը ոչ միայն անհատական է, նաև՝ քաղաքացիական է»։ «Երեկ պայմանավորվեցինք, որ վարչական ռեսուրսի […]

ՀԱՊԿ-ում Նիկոլը ճիշտ է իրեն պահում… տեսնենք՝ ում «զենքը» առաջինը կկրակի

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ում Նիկոլը ճիշտ է իրեն պահում: Որքան սրի հարաբերությունները Լուկաշենկոյի հետ, այնքան Հայաստանի դերը կմեծանա և ՀԱՊԿ-ում, և աշխարհում: Մամուլում պետք է քննարկել Երևանում Բելառուսի ընդդիմության ֆորում կազմակերպելու տարբերակը, թող պախանին այդ լուրը հասնի, դա իր թույլ կողմն է: Չէր խանգարի դա իրականում կազմակերպել, թեկուզ մի որևիցե […]

Հանրայինը ոչ թե Հ1, այլ՝ Փ1 է դարձել. Հրապարակ

ՀՀԿ-ում ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթը՝ հարցրինք ՀՀԿ քարոզչական պատասխանատու Արմեն Աշոտյանին։ «Այսօրվա միջոցառումը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի այցեքարտն է, որով, սակայն, չեն կարողանալու փոխել Հայաստանի քաղաքական օրակարգը, որը կախված չէ նրանից, թե Փաշինյանը քանի կիլոմետր կքայլի։ Պայմանավորված է նրանով, թե որքանով է նա կատարել ժողովրդին տված խոստումերը։ Կառավարությունը ֆիթնես-ակումբ չէ, ուր […]

Ո՞ւր ես տանում դու, ճանապարհ, դժո՞խք. Հայոց աշխարհ

Քարոզարշավի մասնակիցները, իրենց եւ երկրին ցանկանալով նոր ու ավելի բարվոք ճակատագիր, ստիպված են լինելու երկու օրից ճամփա ընկնել։   Նրանք դեռեւս գուցե չգիտեն էլ այդ մասին, բայց ճանապարհը անպայման սպասում է քարոզիչներին, քանզի միայն նա է տանում այնտեղ, որտեղ նրանք չեն եղել երբեք։ Բարդիներից, կիրճերից անդին, օտար վայրեր։    Որտե՞ղ է դա։ Ի՞նչ կա այնտեղ։ Հեռավորությունը՝ իքս, […]

Գործելակերպ, մտածելակերպ ու մոտեցում, որն արդեն իսկ շեղված է եւ հազիվ թե շտկվի. Հայոց աշխարհ

Երեկ անմիջապես ուշադրություն գրավեց այն ակներեւ փաստը, որ մայրաքաղաքի (ոչ միայն) տարբեր տարածքներում, գովազդային վահանակներին փակցվում են «Իմ քայլի» եւ «Լուսավոր Հայաստանի» քարոզչական պաստառները:    Իսկ ուշադրություն գրավեց մի պարզ պատճառով. նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, նոյեմբերի 26-ին է: Իսկ երեկ նոյեմբերի 23-ն էր:    «Իմ քայլի» պաստառներին Նիկոլ Փաշինյանի դիմանկարն է՝ […]

Հայ-իրանական սահմանի փակման մասին Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ

Հայ–իրանական սահմանի հնարավոր փակման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ, քանի որ Իրանը նախորդ 28 տարիներին միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել Հայաստանի համար: Այս մասին ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1–ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Ես չեմ ուզում որեւէ մեկին խորհուրդ տալ, բայց կարծում […]

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի քայլերթը. ուղիղ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթ է անցկացնում: Երթը սկսվում է Նոր-Նորքի 6-րդ զանգվածից:  «Շարժվում ենք ռազմական ինստիտուտի հետևակի մարտական մեքենայի՝ ուղիղ դիմացի մայթից: Դուխով»,-ֆեյսբուքյան իր էջում նախապես գրել էր Նիկոլ Փաշինյանը: Երթուղին հետևյալն է.  Նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի