06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկուսն էլ խաղում են նույն այլանդակ խաղը

«Մենք նայում ենք, որ տնտեսական բլոկը հին իշխանության կադրերն են: Նրանք չեն հավատում, որ 5 տոկոսից ավել տնտեսական աճ հնարավոր է, դրա համար վարչապետին ասել  են, որ պետք  չէ գրել 7, 8 գրենք՝ 5: Նրանք չունեն հեղափոխականների երազանքը, որովհետև հեղափոխականներ չեն: Այդ մարդիկ ուզում են ապացուցել, որ Սերժ Սարգսյանի օրոք եկած ծրագրերը նորմալ են եղել: […]

Վարորդները ժամանակ են տվել քաղաքապետին. Երեւանի տրանսպորտային ցանցը կաթվածահար է.

Այսօր առավոտից մայրաքաղաքի տրանսպորտային շարժը կաթվածահար է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։  Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին Թարփոշյանն իր կամքով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, աշխատանքից ազատելու հրաման դեռևս չկա: Սակայն պարկում հավաքված վարորդները նշում […]

Կրակի վրայով թռնելու համար եկեղեցի գնում են, բայց Տեր Հիսուսի հետ հաղորդվելու համար Սբ. Պատարագի չեն գնում

Տեառնընդառաջը դարերով սպասված պահն էր: Քրիստոսից առաջ 587 թվին պատահեց անհավատալին՝ Երուսաղեմի Տաճարը կործանվեց: Ուխտի Տապանակը, որի մեջ կար Աստուծո իրական ներկայությունը կորսվեց: Բայց մարգարեությունն ասում էր որ «հանկարծակի իր տաճարը կգա Տերը» (Մաղ. 3:1): Եվ 400 տարուց ավելի մարդիկ սպասում էին այդ օրվան: Ու երբ Տիրամայրը Տեր Հիսուսին գրկած մտավ Տաճար, «հանկարծակի իր տաճարը […]

Դեպուտատներ ջան, էդ համերգ չէր, էդ ԱԺ-ի նիստ էր

«Ամենազիլը կառավարության ծրագիրը ընդունելուց հետո դահլիճի ծափերն էին: Ճիշտ է ասում վարչապետը՝ մեր գլխում էլ դեռ պիտի հեղափոխություն լինի, որ քաղաքացին իրեն հպարտ զգա, ոչ կոմկուսի կամ հհկ-ի ծափ տվողի իներցիոն մարմին: Դեպուտատներ ջան, էդ համերգ չէր, էդ ԱԺ-ի նիստ էր»,-գրել է երգահան Արմեն Մովսիսյանը:   

Ռոբերտ Քոչարյանը «աչքիս լույսը» չէ, բայց պարտադիր չէ նրան կալանավորելը. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դատական գործին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննության փաստին, նշեց, որ ՀՀ «անմակարդակ զանգվածի» մոտ մարդու իրավունքների նկատմամբ կա  քամահրական վերաբերմունք, և եթե որևէ մեկին թվա, որ մարդը սխալ է արել, ուրեմն նրան պետք է ոչնչացնի։ «Ռոբերտ Քոչարյանի […]

Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր. տպավորություն էր՝ ելույթից հետո շտապում էր որևէ փողոց փակելու. Արման Բաբաջանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր ու սրտակեղեք, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ափսոս էր երեխան… Ներողություն՝ ափսոս էր կառավարության ծրագիրը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր ու սրտակեղեք։  Այն միայն հուզիչ էր։ Փաստարկված քննադատությանն ի պատասխան՝ էմոցիոնալ, հանրահավաքային տեքստերով վարչապետը շրջանցեց կառավարության ծրագրի կոնկրետ կետերի, կոնկրետ ուղղությունների […]

Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն. Մարուքյան

Ի՞նչ, Փաշինյանն ուզում էր, որ մենք էլ անընդհատ ծափ տա՞նք իր ելույթին, կառավարության ծրագրի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն 3 րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին։ Գիտեք, սա մանկապարտեզ չի, ոչ մեկին թույլ չենք տալու իրեն այդ ձևով պահել, ու եթե չեն հասկացել, […]

Երբեք չփորձեք մեզ համեմատել Փաշինյանի և իր թիմի հետ. դա վիրավորանք է մեզ համար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի օր է՝ հետևում էի Կառավարության ծրագրի քննարկումներին Ազգային Ժողովում: Ծրագրի մասին շատ եմ արտահայտվել: Այդ քննարկումներին վարչապետի եզրափակիչ ելույթին ուզում եմ առանձին անդրադառնալ: Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից: Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և […]

Կառավարության ծրագիրը ընդունվեց. դեմ էր 37 պատգամավոր

Ազգային ժողվում քվեարկության դրվեց ՀՀ կառավարության ծրագիրը։ Խորհրդարանը 82 կողմ, 37 դեմ ձայնով ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը։ Նշենք, որ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ ասել էր՝ դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին, եթե իրենց առաջարկներն անտեսվեն։ Հիշեցնենք՝ փետրվարի 8-ի կառավարության նիստում, երբ հաստատվեց Կառավարության ծրագիրը, վարչապետ Նիկոլ […]

Դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ. Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը

Մեր կառավարությունը հավատի սիմվոլն է, ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնեչցրած այն քննադատություններին, որ քաղաքացին պիտի հավատա ինքն իրեն. «Մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին իրեն հավատա, տնտեսության, քաղաքականության մեջ, ինքն իրեն հավատա՝ իր դարդերը ոտատակ տալու, իր խեղճությունը հաղթահարելու մեջ, և մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի