08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլ»-ում կողմ են թմրամոլությանը․ Ժամանակ

«Ժամանակ»ը գրում է․ «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել: Նրանց որոշ ներկայացուցիչներ շփվում են ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ՝ փորձելով  նրանց տրամադրել նման օրինագիծ խորհրդարանում անցկացնելու օգտին: Մեր տեղեկություններով՝ «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունմանը»։ Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:  

Ի վերջո, կոռուպցիա կա՞, թե՞ չկա․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել: Սակայն, ըստ նրա, եթե այդ երևույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն […]

Ադրբեջանը զինվում է, Հայաստանն էլ հետ չի մնում․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի»՝ Արցախից ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ինժեներական լուրջ աշխատանքներ է իրականացնում: Միեւնույն ժամանակ հայկական դիրքերի ուղղությամբ օրական միջինը մոտ 500–800 կրակոց է արձակում։ Զուգահեռաբար Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը պարբերաբար այցելում են տարբեր ռազմական օբյեկտներ: Ավելին, մինչ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ադրբեջանական ԶԼՄ–ները, որոնք, ինչպես հայտնի […]

Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն. Արսեն Թորոսյան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրել է` երբ նշանակվել եք նախարար, երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյա՞կ է եղել, որ Արսեն Թորոսյանը ղեկավարում է «ՄԻԲՍ» կենտրոնը, եւ հիմա տեղյա՞կ է, որ այդ կենտրոնի պետպատվերի փաթեթը զգալիորեն աճել է: Թորոսյանն ասել է՝ այո, վարչապետը տեղյակ […]

Արամ Ա-ն բաց ակնարկներ է արել վարչապետին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում […]

Վանեցյանը մարտահրավեր է նետում

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաեւ այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական […]

2018-ին զոհված 2 զինծառայողների ընտանիքներ փոխհատուցում կստանան

Զինծառայողների ապահովության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 21.01.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին: Փետրվարի 22-ին պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի