05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում. կան վիրավորներ

Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում: «Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ […]

Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին ավտոմեքենա է պայթել. զոհ եւ վիրավոր

Փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին BMW մակնիշի (վարորդ` Ե. Ա., ծնված 1990թ.) ավտոմեքենան բախվել […]

Հրդեհ կառավարության տան շենքում

Փետրվարի 25-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Սա իրական և բացառիկ բռնություն է արցախցիների իրավունքների վրա․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Օրենքի գերիշխանության փիլիսոփայություն քարոզող Դավիթ Բաբայանին. Ցավում ենք, որ պարոն Դավիթ Բաբայանը հանդես է գալիս Արցախի իշխանության կամայականությունները սրբագրողի դիրքերից և ականջալուր չի լինում մեր այն հորդորներին, որ չի կարելի սահմանափակել սեփական ժողովրդի իրավունքները։ Օրենքի բարձրությունից խոսող Դավիթ Բաբայանը  միանշանակ չէր տարբերի օրենքը հասարակ որոշումից։  Օրենքով […]

Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։  Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային […]

Համբերության բաժակը լցվել է. Ժիրայր Սէֆիլյան

Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համբերության բաժակը լցվել է. «Սասնա Ծուռ» ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռևս բանտում են: Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, 25-26-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 4-5 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի