05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էն, որ մտածում էինք իրավիճակ է փոխվել, էդ իրավիճակը մեզ համար չի փոխվել. կրճատել են խաղաղապահների աշխատավարձերը

Ավելի քան 20 օր առաջ Խաղաղապահ ուժերի մի խումբ աշխատակիցներ հայտարարություն էին տարածել, որ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնելու՝ ընդդեմ իրենց աշխատավարձերի իջեցման։ Սակայն ակցիան չկայացավ։ Պաշտպանության նախարարությունից շտապեցին արձագանքել խաղաղապահների մտահոգությանը, թե աշխատավարձերը չեն իջեցնելու։ Ինչպես հետո պարզվեց, դա ուղակի հերթական սուտն էր, որով պարզապես իշխանությունը փորձել էր կանխել ցույցը։ Մասնավորապես ՊՆ մամուլի […]

Խաբեություն՝ լավ մտածված սցենարով՝ բնակարան ինքնարժեքով. Ժողովուրդ

Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու եւ կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար: Այս ծրագրից օգտվելու համար դիմել է արդեն ավելի քան 50 հազար մարդ, ու շատերը պատրաստվում են դիմել՝ հերթ կանգնելով ծրագրի գրասենյակների առաջ: […]

Փաշինյանը հիասթափված է, ձգել է «ֆեսբուկչիների» ականջները. Փաստ

թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլեւ, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը: Բանն այն է, որ վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները, իսկ ահա «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ […]

Ցտեսություն կոռուպցիա, բարեւ կոռուպցիա. Փաստ

Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետեւաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձեւից, որ ուներ նախկինում: Որոշ ժամանակ անց, երբ միջին եւ ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք […]

Ազատվել «Մարտի 1»-երի գերությունից. Անդրանիկ Թևանյան

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի հետ կապված կան բազմաթիվ հարցեր, բայց, մյուս կողմից էլ, գրեթե ամեն ինչ պարզ է: Հարցերը կապված են իրավական գործընթացի հետ՝ ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցան սպանությունները, ովքե՞ր էին կրակողները, ինչո՞ւ մինչև հիմա որևէ քայլ չի արվել սպանության գործերը բացահայտելու ուղղությամբ: Քաղաքական առումով ճիշտ հակառակ պատկերն է: Ամեն ինչ գրեթե պարզ է: […]

Դուք նրան չտեսաք, բայց սիրեցիք և առանց նրան տեսնելու հավատում եք

Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար: Եվ Աստված իր զորությամբ պահում է ձեզ, որպեսզի ձեր հավատով հասնեք նրա պատրաստած փրկությանը, որ հայտնվելու է […]

Ինչո՞ւ եք խախտում պայմանագիրը. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Երեք հարց քաղաքապետ Հայկ Մարությանին. Երեկ «Հրապարակ» օրաթերթը ծանուցում է ստացել Երևանի քաղաքապետից` մեկ ամսվա ընթացքում հնգօրյա ժամկետում ազատել Բուզանդի հասցեում գտնող տարածքը, ինչպես նշված է ծանուցման մեջ` ելնելով Երևան համայնքի շահերից: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի