05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների 11–րդ տարելիցը

2008թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի: 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեցին ՀՀ 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ:  Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, […]

Հուսանք «դուխը» կհերիքի և հայ-իրանական հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորրդող այս ծրագիրը թղթի վրա չի մնա

Միջազգային իրավունքի տեսության համաձայն արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու կարողությունը երկրի իրական ինքնիշխանության կարևորագույն հատկանիշներից է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի ընթացքում հնչեցվեց Հայաստանը իրանյան գազի համար տարանցիկ երկիր լինելու և Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատելու հայկական կողմի պատրաստակամության մասին աննախադեպ հայտարարություն: Նկատենք, որ 2017թ. օգոստոսին Սերժ Սարգսյանի իրանյան այցի ընթացքում նույն […]

Կառավարությունը հապաղում է ռիսկի դիմել, հետ կկանգնի՞ կրճատումներից. Հրապարակ

Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկա­յացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի: Չնայած իշխա­նությունը հայտարարում է, որ փոփոխությունները հայտնի են, և 17-ի փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն, սակայն կարծես վստահ չեն, որ դա ճիշտ ճանապարհ է, և խուսափում են հրապարակայնացնել նախագիծը, որն իշխանական […]

Տնտեսվարողները շոկի մեջ են. հարկերն ու տուրքերը թանկացել են, աղբահանությունը կթանկանա՞ բնակչության համար եւս. Ժամանակ

Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով: Նրանցից մեկը մեզ հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ աղբահանության գումարն աճել է 3 անգամ: Երբ հարցրել է, թե որն է պատճառը, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ անցած տարվա վերջին ավագանին հարկերն ու տուրքերը ավելացնելու որոշում է […]

Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք

Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք […]

Ո՞ւմ որոշմամբ է 2019թ. վերահրատարակվել ադրբեջանական հեղինակների գործերով պատմվածքների ժողովածուն։ Ո՞ւմ որոշմամբ է այդ ժողովածուն բաժանվել դպրոցներում

Այսօր արդեն իսկ տեղեկացրել էինք, որ 168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) այս ահազանգի հետքերով պարզաբանում է տարածել, որում 168.am-ին մեղադրել էր ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Քանի որ խոստացել էինք, […]

Ամերիկյան Քարնեգի հիմնադրամ. Առաջին հերթին պետք է հեռացնել Արցախի ուժայիններին

Ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակել է ԱՄՆ ՄԶԳ խորհրդատու Ռեյ Սալվատորե Ջեննիգսի հոդվածը՝ հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ աջակցության ավելացման անհրաժեշտության վերաբերյալ։    Հեղինակը գրում է, որ Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ անցումը կարող է «օրինակ ծառայել» այլ խոստումնալից ժողովրդավարական երկրների համար։    «Մինչ այս, Վաշինգտոնը դանդաղել է Փաշինյանի կառավարությանն իր օժանդակությունը տրամադրելու հարցում։ Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն […]

Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միություն

Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ Այս մասին նշված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նաև նշված է. «1988 թվականի փետրվարի 27-29-ը Արցախից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող […]

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ծաղրուծանակ հեղափոխությունն ուսերի վրա տարած հավատավոր ժողովրդի նկատմամբ

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Համաձայն չեմ, երբ ասում են, թե ոչինչ չի փոխվել։ Լավ էլ փոխվել է… Նախկինում էլ էին պաշտոնյաները խաբում ժողովրդին, բայց ստելիս գոնե աչքերիդ մեջ անթարթ հայացքով չէին նայում, իսկ մի քիչ ավելի խղճովներն անգամ հայացքը կախում էին վար… Հիմա ստում են ու անթաքույց են ստում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի