Մի հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը: Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթեւեկում եւ դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին: […]