23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորման. Մակունց

Մենք ականատես ենք լինում քաղաքական նոր մշակույթի ձևավորման, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով խորհրդարանական առաջին շաբաթը: «Թիրախավորվում են ոչ թե մարդիկ, այլ՝ խնդիրների բովանդակային կողմը: Ձևավորվում է նաև քաղաքական կառուցողական դիսկուրս», – նշեց նա: Մակունցը կարևորեց այն հանգամանքը, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի 11 հանձնաժողովից 3-ը գլխավորում են ընդդիմության […]

Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:   Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի […]

Հնարավոր են ընդդիմախոսություններ, բանավեճեր, հակառակ պնդումներ. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ն մտադիր է նոր խորհրդարանում հանդես գալ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Լիահույս ենք, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը, ունենալով բացարձակ մեծամասնություն, ականջալուր կլինի ընդդիմադիրների կողմից բարձրացվող հարցերին, և խնդիրները ԱԺ-ում կլուծվեն փոխըմբռնման, փոխհամագործակցության արդյունքում, քանի որ դրանից շահում է ՀՀ ժողովուրդը», – ասաց նա: Գևորգ Պետրոսյանը չունի […]

Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչև ե՞րբ եք մանիպուլյացիա անելու. Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆռյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին: Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը: Հերիք չի՞ աճպարարությամբ […]

Ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են Varks.am-ը

Այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, քաղաքացին ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրր ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։   […]

ՀՀ իշխանությունները Ղարաբաղյան բանակցություններում փորձելու են ժամանակ շահել․ Լուկիանով

«ՌԴ կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ պայմանավորված է մի քանի հանգամանքով»,- այս մասին 168.am զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հունվարի 16-ին Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին։ Հիշեցնենք, որ հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, որ կողմերն ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի, […]

Արարատի մարզպետն ինքն իրեն պարգևատրել է

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց: Թեև պարգևատրումը օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները: Այս մասին գրում է hetq.am-ը: Մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն պարգատրել է 104.5% դրույքաչափով: Հավանաբար գումարի չափն […]

Քեզ եմ հուսադրել, Տեր, մարդասեր Աստված

Մատյանի ամենապարզկա գլուխներից՝ հստակ ու ներկրող Ա Քանի որ ինքս իմ անձնական կամքով՝ իմ կյանքը գրա՛վ դրեցի մահվան, չկարողացա երբե՛ք, ո՛չ մի ժամ, մարդո՛ւ պես ելնել ու կանգնել ոտքի, և ո՛չ ստացա մի սիրտ բանական, ըստ Գրի խոսքի, և քանզի երբեք ես չփոխվեցի՛ նախկին Կարգերիդ դրվածքի հանգույն, և ո՛չ էլ բարի քայլողների հետ ուղիղ ընթացա, […]

Մայրապետյանի պաշտպանների կոշտ արձագանքը գլխավոր դատախազությանը

Խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանմանը։ «Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝ 1. Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել: 2.  Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան […]

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում` Հունվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։   Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի