21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են. Աննա Հակոբյանից բացի մյուս «առաջին տիկնայք». Հրապարակ

Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են։ Նրանք ինքնուրույն հաջողությունների չեն հասել, բայց կարծում են, որ մեծ ներդրում ունեն իրենց ամուսինների հաջողության հարցում, ուստիև՝ իշխանական լծակներից օգտվելու մեծ իրավունքներ։

Բայց եթե ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի իրավասությունները քիչ թե շատ հստակ են, ապա անհասկանալի են մյուս «առաջին տիկնանց» հավակնություններն ու գործառույթները։ Ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Արարատ Միրզոյանի կինը։ Երրորդ տեղում, որքան էլ զարմանալի է, քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ ազգությամբ չեխ, համեստ ու առաջին հայացքից պասիվ Իվան։

Թերթի աղբյուրներն ասում են, որ Հայկի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո կինը քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն, հավանաբար, հասկացրին, որ դա գեղեցիկ չէ, և նա հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո։

Ասում են, որ նա ըստ էության քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր։ Նաև շատ հաճախ ամուսնու փոխարեն պատասխանում է նրա հեռախոսին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ