17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դե հանգիստ նստեք տեղներդ

Բունտ արած զինվորներին ինչո՞ւ եք պատժում։ Իշխանափոխության օրերին չէ՞ր, որ մի խումբ զինվորներ լքել էին իրենց մշտական տեղակայման վայրն ու զինվորական հագուստով միացել էին բողոքի ակցիաներին։ Չեք պատժել չէ՞ այդ զինվորներին, ասեմ ավելին, ազգովի հերոսացնում էիք չէ՞։ Դե հանգիստ նստեք տեղներդ։  Էդգար Խաչատրյան  

Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին, բայց դրա տնտեսական ու սոցիալական ազդեցությունը գրեթե տեսանելի չէ. Համաշխարհային բանկը զգուշացնում է նոր ցնցումների մասին

Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի դեռ չի անցել, այնուհանդերձ նոր ցնցումների ռիսկերը չեն վերացել։ Դրանք կապված են սպասվող տնտեսական բարեփոխումների հետ, գրում է 168.am-ը: Համաշխարհային բանկի փորձագետները զգուշացնում են, որ, եթե չիրականացվեն այդ բարեփոխումները, հնարավոր չի լինելու տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում հասնել շոշափելի արդյունքների։ Մի բան, ինչը կարող է Հայաստանում հերթական ցնցումների […]

«Սամասուդ» . Արշակունյաց պողոտայում ավտովթարի արդյունքում ծեծկռտուք է սկսվել /տեսանյութ/

Ահա թե ինչ ա լինում, երբ վարորդները կորցնում են իրենց չափերն ու զգոնությունը ու պողոտայի վրա մեքենան քշում են ինչպես սեփական տան բակում: Էս հատվածում ինչ ասես չի կատարվում ու մարդիկ վերջը դիմում են ինքնադատաստանի, հայերեն ասած «սամասուդ» մեխանիզմի միջոցով ուզում են հարցերը պարզեն: ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո այս ամենը համարյա թե վերացել էր, բայց […]

Էլի սուտ

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը անդրադարձել է տեղեկությանը, որի մասին Արարատի այժմյան մարզպետ Գարիկ Սարգսյանը հեղափոխության հարթակից հայտարարել է, թե իբր Արայիկ Գրիգորյանը զանգվածային ցույցերի օրերին Ոսկետափ համայնքում կնոջ է հարվածել․ «Փաստորեն, էն Արարատի Գարիկը կոկորդիլոս սիրելուց բացի՝ սիրում է նաև սուտ խոսել և շառ անել մարդկանց վրա…  Նիկոլի իշխանազավթման գործողությունների օրերին Նիկոլի սանիկ Գարիկը հայտարարեց, […]

Եռագույնը թարս են կախել

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ րոպեներ անց մեկնարկելիք Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ թարս է կախվել Հայաստանի դրոշը: «Թարս են կախել մեր դրոշը»,- գրել է նա:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ի երեկոյան աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար

ՀՀ տարածքում մարտի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է, առկա է ձնաբուք: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք: […]

Գագիկ Սուրենյանը` եղանակի մասին

«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ոչ ոք իրավունք չունի պառակտել անկախ Հայաստանը. 12 տարի՝ առանց Անդրանիկ Մարգարյանի

Այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցին է, ինչի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ գրել. «Լույս իջնի շիրիմիդ, սիրելի ուսուցիչ»: «Արդեն 12 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը: Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի անձնազոհ ճանապարհը, հայրենիքի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի