Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա. Կենտրոնի թաղապետ
Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա, «Ազատության» եթերում հայտարարեց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ «Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», – ասաց նա։ Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ հիմա մարդիկ օրական վճարում են 35 դրամ։ «Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 […]





































