04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ-ը «Ջազզվե ՍՊԸ»-ում որևէ խախտում չի արձանագրել. զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց

Տեղեկությունը, թե «Ջազզվե Օպերայում» գրանցված է ընդամենը 1 աշխատակից չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկանում ենք «Ջազզվեի» ֆեյսբուքյան ցանցում հրապարակված հայտարարությունից։ «Քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ակնհայտ սխալ դատողություններ են արել՝ հանրության մոտ ստեղծելով տպավորություն, թե այդ 1 աշխատակիցը գրանցված է […]

ՊԵԿ-ի ճշգրտումը աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը: […]

Գործազրկությունն անցնում է ոստիկանների վրայով

Henaran.am-ի տեղեկություններով կրճատումների ալիքը հասել է ոստիկանություն: Մեր լավատեղյակ աղբյուրը նշեց, որ այս պահին լայն թափով կրճատումներ են գնում ոստիկանության մարզային բաժանմունքներում՝ գործազուրկ են դառնում պահակապարեկային ծառայության աշխատակիցները:   Նկատենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, պատասխանելով հարցին, թե պետական ապարատի օպտիմալացման շրջանակներում ոստիկանությունում կրճատումներ նախապատրաստվո՞ւմ են, պատասխանել է՝ ոստիկանությունում միշտ […]

Մշակվում է բարձրագույն կրթության միջազգայնացման Հայաստանի ազգային ռազմավարությունը

Էրազմուս+BOOST «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում,  որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը, մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը. այս մասին ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը տեղեկացրել է նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ  կայացած հանդիպմանը: […]

Այսօր քնի համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր: Այս տարի այն նշվում է մարտի 15-ին: Այն կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու առողջ քնի կարևորությանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը և քնի խանգարումների մասին տեղեկությունների տարածմանը։ Քնի խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն քչերը գիտեն այդ մասին […]

2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել. Փաստաբան

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը չի տապալվել, համապատասխանաբար՝ չի կարելի որևէ մեկի վրա դնել պատասխանատվությունը։ Արգելվում է պատասխատվության ենթարկել անձին, եթե ուղղակիորեն դա նախատեսված չէ՝ որպես անգործության հետևանք, որ նա է նախագահը, ուրեմն՝ նա է պատասխանատուն՝ սկզբունքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի ընդհանուր […]

ՌԴ ԱԳ նախարարության դիրքորոշումը՝ բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ձևաչափի փոփոխության մասով: «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ոչ մեկ անգամ է արտահայտվել բանակցային ձևաչափի մասին, որը կարող է փոխվել միայն կողմերի համաձայնությամբ: Եթե նրանք, որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններում, դա լինելու […]

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]

Աղմուկի ու խառնաշփոթի մեջ հնարավոր չէ գտնել Աստծուն

Մենք կարիք ունենք գտնելու Աստծուն, բայց աղմուկի ու խառնաշփոթի մեջ հնարավոր չէ գտնել Նրան: Աստված լռության բարեկամն է: Տեսե’ք թե ինչպես է բնությունը՝ ծառերը, ծաղիկները, խոտը, աճում լռությամբ: Տեսե’ք ինչպես են աստղերը, լուսինն ու արևը շարժվում լռության մեջ: Հոգիներ հուզելու համար մենք լռության կարիք ունենք: Մայր Թերեզա

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված