25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կայանման համար ապօրինի գումար գանձողները պատասխանատվության կենթարկվեն

Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն: «Անթույլատրելի է, որ կողմնակի անձինք առանց օրինական թույլտվության իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն՝ լրացուցիչ գումարներ գանձնելով այն քաղաքացիներից, որոնք արդեն իսկ վճարել են տեղի կայանման տուրքը: Երևույթը կանխելու նպատակով Երևանի […]

Ի՞նչն է խանգարում, որ հավատքը լեռներ շարժի /տեսանյութ/

Գիտե՞ք ինչն է խանգարում, որ մեր հավատքն աճի, մարդկանցից փառք փնտրելը: Հովհաննեսի Ավետարանում Տեր Հիսուսը հստակ ասում է, որ մենք չենք կարող հավատալ, եթե իրարից փառք ենք փնտրում (Հովհ. 5:44): Դրա համա էլ չենք կարողանում ոչ մի բարի գործ կատարել, որովհետև չենք կարողանում գեթ մի բարի գործ կատարել, ու գոնե մտքի ծայրով դրա փոխարեն մի […]

Ինչպես պետք է պայքարել քաղցկեղի դեմ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բուժօգնության քաղաքականության արտահիվանդանոցային բժշկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Քնար Ղոնյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղցկեղի դեմ պայքարին, ասաց, որ քաղցկեղը համարվում է  առավել տարածված, ոչ վարակիչ հիվանդություններից մեկը: «Ինչպես բոլորս գիտենք, շատ է դրա մասին բարձրաձայնվում, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից առավել մեծ մահացության և հիվանդացություններից երկրորդ տեղում են չարորակ նորագոյածությունները, այդ […]

Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են 10 սպանություններն իրականացրել. Աղասի Ենոքյան

«Ինձ համար հասկանալի չէ Մարտի մեկի գործի քննության այսպիսի ընթացքը: Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են տասը սպանություններն իրականացրել: Մարտի մեկի գործի այսպիսի հանգուցալուծումը, կարծում եմ, հանրությանը չի բավարարի»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա բնորոշմամբ՝ հանրությունը պահանջում է սպանությունների բացահայտում: Քաղաքագետը նշեց, որ իր համար եւս պարզ չէ ՀՀ […]

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև նույնպես կար կոնֆլիկտ. Փոստանջյան

«1990-ականներին, երբ Արցախի ղեկավարը փաստացի Արթուր Մկրտչյանն էր, նույն կոնֆլիկտը եղել է նրա և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։ Այժմ, երբ կան տարաձայնություններ՝ Արցախի տարածքային ամբողջականության հետ կապված, իհարկե, այնտեղ իշխանությունն ավելի խոցելի է և խոցվում է ՀՀ իշխանությունների կողմից։ Եթե մենք ցանկանում ենք իրապես ունենալ ժողովրդավար համակարգ, ապա պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ ցանկացած տեղում […]

Գերմանիայի Քյոլն քաղաքի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան: Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը […]

Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին. փորձագետ

«Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին: Մամուլի խնդիրն իր վարկանիշը բարձրացնելն է, ոչ թե այս կամ այն անձին ծառայելը: ՀՀ-ում հիմա լուրջ մրցակցություն կա մամուլի ներկայացուցիչների միջեւ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հունվարի 29-ի այն հայտարարությանը, թե  «իշխանության դեմ հայտարարված է մեդիա-պատերազմ. […]

Դատախազությունում ոչ մի փոփոխություն չկա. նույն «խուժան» համակարգն ա /տեսանյութ/

Զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Միլենա Ղազարյանը չի հավատում, որ որդին հիվանդության պատճառով է մահացել բանակում: 2010 թ.-ի դեկեմբերի 17-ին Արթուր Ղազարյանին մահացած ներկայացրել են ծնողներին՝ գլխուղեղի լուրջ հիվանդության փաստարկով.«Իմ որդին հիվանդ չի եղել»,-ժխտում է Ղազարյանը: Որդու մահվան բացահայտման գործը կառճվել է: « Ուղիղ 7,5 տարի իմ տղայի գործը կառճվել է: Վարչապետ Փաշինյանին դիմելուց հետո որդուս գործը […]

Պարոն Վանեցյանը, երևի թե տեղյակ չէ, որ նախագիծ է պատրաստվում. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները սպասում են /տեսանյութ/

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ հունվարի 31-ին, բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց:  Նրանց խոսքով՝ որպեսզի Բագրատաշենից ներկրեն մեքենաները, իրենց պետք է ընթացակարգ, բայց իրենք չունեն այդ ընթացակարգը:  «Քանի որ սահմանին էլ տեղ չկա, խնդրում ենք ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ միջանկյալ լուծում տալ այս հարցին»,-ասաց ակցիայի մասնակիցը:  Հարցին, թե իրենց չե՞ն ասել՝ ինչ ժամկետներում կտրվի ընթացակարգը, ակցիայի […]

Հիմա ես ո՞նց օգնեմ այս հպարտին, որ քահանայի հետ Դուք-ով խոսի. Գուրգեն Եղիազարյան

«Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցում հանդիպում է քահանային և, ինչպես մամուլում էր գրված՝ ասում է, թե դու այստեղ ի՞նչ գործ ունես… Նախ՝ տարիքով, կրթությամբ, գաղափարով դու չես կարող համեմատվել քահանայի հետ: Եվ հետո՝ քահանայի հետ ՀՀ-ում այդպես չեն խոսում: Մեր եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր պաշտպանը: Դու այն մարդն ես, ով ԼԳԲՏ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի