22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապրիլի 1-ը Ծիծաղի օրն է

Ծիծաղի օրը (April Fools’ Day или All Fool’s Day) միջազգային տոն է, որն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին: Այդ օրն ընդունված է խաբել ազգականներին, ընկերներին եւ մտերիմներին կամ պարզապես նրանց հետ կատակներ անել, հայտնում է Calend-ը:

Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով՝ Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ: Ծիծաղի տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի եւ Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները միշտ ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով ու զվարճալի արարքներով: Տոնի ավանդույթն ապրում է նաեւ այսօր՝ պատճառը բնությունն ինքն է, քանի որ մարդիկ եղանակի գարնանային քմահաճույքները փորձում էին սիրաշահել կատակներով ու խաղերով:
Ծիծաղի օրվա առաջացման մեկ այլ՝ նույնպես տարածված տարբերակը կապված է Գրիգորյանական օրացույցին անցման հետ, որը կատարել է Հռոմի Պապ Գրիգորը 1582 թվականին: Բանն այն է, որ միջնադարում Նոր տարին նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին՝ մինչեւ 1563-1564 թվականներին Կառլ Իններորդը Ֆրանսիայում օրացույցի բարեփոխում կատարեց: Այդ պատճառով Նոր տարվա շաբաթը սկսվում էր մարտի 25-ին եւ ավարտվում ապրիլի 1-ին:

Հին ժամանակներում նաեւ ընդունված էր զվարճանալ նոր տարվա տոներին: Բայց, չնայած օրացույցում կատարված փոփոխություններին, որոշ պահպանողական տրամադրված մարդիկ (հնարավոր է՝ պարզապես անտեղյակ) շարունակում էին տոնել նոր տարվա շաբաթը հին ոճով: Մյուսները ծիծաղում եւ կատակով ծաղրում էին նրանց, «հիմար» նվերներ մատուցում եւ անվանում ապրիլյան հիմարներ (April’s Fools): Հենց այդպես էլ ծագել է այսպես կոչված «Ծիծաղի օրը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ