18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղմուկը մարելուց հետո, պարգեւավճարների փողերով ՔՊ-ն նոր գրասենյակ է ուզում գնել Կենտրոնում. Փաստ

Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգեւավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»: Ըստ թերթի աղբյուրների, այդ պարգեւավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, եւ կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում: Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբոր որդի Արազ Պապիկյանին, […]

Քրեական աշխարհի հետ կապերի մեջ նախկինում մեղադրվողը՝ ԱԱԾ վարչության պետ. Հրապարակ

Հունվարին ԱԱԾ-ում ուշագրավ նշանակում է տեղի ունեցել: ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար է նշանակվել Սերոբ Հարությունյանը: Նա Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն էր, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը եւ այդ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին: Մամուլում ժամանակին հրապարակումներ եղան նրա եւ գողական աշխարհի կապերի մասին, մասնավորապես՝ Լեննականցի Սուրոյի, Զապի հետ: Այլ հրապարակումներին […]

Աննախադեպ իրավիճակ դպրոցներում. հայրենասիրական թեմաներին փոխարինել են «երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրությունները. 168 Ժամ

Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետևողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը, մասնավորապես, տեղեկություն ստացավ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն […]

Տարբերակս կամ գողությունն ա, կամ Կիեւյան մոստը. 4 երեխաների մայրը հուսահատ է /տեսանյութ/

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ 4 երեխաների մայրն, ով նախկինում փողոցում ձուկ վաճառելով էր հոգում իր բազմանդամ ընտանիքի նվազագույն կարիքները, պատմում է, թե ինչ անելանելի վիճակում է հայտնվել Երեւանի քաղաքապետարանի փողոցային առեւտուրն արգելելու մասին որոշման արդյունքում: Սայլակով շրջելով նա օրական մի քանի հազար դրամի ձուկ է վաճառում և հավատացնում է, որ շուկայում, որտեղ իրեն […]

Ադրբեջանի քաղաքացին դիմել է Արցախի ԱԳՆ՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:

Արմեն Աշոտյանը 8 որակում է տվել կառավարության ծրագրին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է կառավարության ծրագրին, մասնավորապես նշելով. • Անարգանքի սյանը գամել կոռուպցիան։ • Փթթացնել տնտեսությունը։ • Գյոռմամիշությունը հասցնել կատարելության։ • Երջանկացնել դժբախտներին, սեր ու ծաղիկ բերել բոլորին: • Հայաստանը դարձնել կոկորդիլոսաբուծության համաշխարհային կենտրոն: • Հեղափոխական տուրիզմը փոխարինել հետհեղափոխական տուրիզմով: • Կարևորել Դոմինիկյան Հանրապետության դերը Ղարաբաղյան կարգավորման հարցում: • Լայվերը հեռարձակել HD որակով: […]

Ինքնամեկուսացող. Արման Բաբաջանյանի գնահատականը՝ կառավարության ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության գործունեության հնգամյա ծրագրի արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող հատվածին տվել է նախնական գնահատական։ «Հայաստանի կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի արտաքին քաղաքականությանը նվիրված բաժինը կկոչեմ մեկ բառով՝ self-isolationist կամ «ինքնամեկուսացող»: «Հեղափոխված» Հայաստանին չեն ստիպում, չեն ճնշում․ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններից ինքն է ընտրում մեկուսանալու ուղին։ Լեգիտիմության ահռելի պաշարը նույնիսկ […]

Վախեցե՛ք Աստծուց

Հիսուս ասում է. -Սիրելինե՛ր, մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թե ումից պետք է վախենաք: Վախեցե՛ք Աստծուց, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու: Հինգ ճնճղուկի արժեքը մի՞թե տասը դահեկան չէ. Սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից: Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ […]

Թուրքական դրոշները պղծում են երկու հայկական դպրոցները

Հարութ Սասունյան       «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։ Լուրը կրակի արագությամբ տարածվեց հայկական համայնքում, քանի որ այն աննախադեպ իրադարձություն էր։ Հաշվի առնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի